Քաղաքականություն

Ադրբեջանը հայտնում է հայ-ադրբեջանական սահմանին փոխհրաձգության մասին. Ադրբեջանն ունի մեկ սատկած

«Դեկտեմբերի 8-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանի Քելբաջարի ուղղությամբ զոհվել է զինծառայող Ալիև Ասիֆ Ադիլ օղլուն», –  այս մասին հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։

Փոխհրաձգությունը տեղի է ունեցել Գեղարքունիքի և օկուպացված Քարվաճառի սահմանին:

«Դեկտեմբերի 8-ի ուշ երեկոյան Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ՀՀ ԶՈՒ մարտական դիրքերի ուղղությամբ։ Պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է։ Հայկական կողմից տուժածներ չկան։

ՀՀ պաշտպանության նախարարությունը Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությանը կոչ է անում ձեռնպահ մնալ իրադրությունը սրելուն միտված սադրիչ գործողություններից», – հայտարարել է Հայաստանի ՊՆ-ն:

Ամենաընթերցվածները

Exit mobile version