Նարեկ Մութաֆյանը գրում է.
«Ինչպես գիտեք, սույն օբյեկտը ծառայել է իմ հետ, մեր դիվիզիոնի վաստակավոր տաքսին էր։ Ուրեմն մի օր, ճամբարային հավաքների ժամանակ սա ու ևս մի վաստակավոր տաքսի ինչ-որ բան չէին կիսել իրար մեջ ու սկսել էին հրմշտել իրար։ Էս փլխկը ոտքը վերև հանեց, որ քացի տա յուր ախոյանին ու չկարողանալով մի ոտքի վրա պահել իր յուղոտ քամակը` մեջքի վրա գլորվեց։ Էսօր, որ կարդացի սրա խոսքերը, առաջինը էտ տեսարանը աչքիս առաջ էկավ։ Մի հատ Պոնչին ասեք ՓԼՎ, ինքը գիտի դա ինչ ա, զորամասում հաճախ էր լսում էս հապավումը»։