Քաղաքականություն

Դեկտեմբերի 4-ին Հայաստան վերադարձած գերիների մի մասին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել hetq.am

Դեկտեմբերի 4-ին Հայաստան վերադարձված 10 գերիների մի մասին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածով, այսինքն՝ մարտական հերթապահության կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, նրանց կալանավորելու միջնորդություններ են ներկայացվել դատարան:

Իրավապահ համակարգում «Հետք»-ի աղբյուրների փոխանցմամբ՝ մեղադրյալների թիվը 6 է, սակայն Քննչական կոմիտեն այս պահին դեռևս մանրամասներ չի հայտնում:

Մեղադրյալներից Ն.Ե.-ի պաշտպան Կարմեն Պողոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իր պաշտպանյալն, ով  գերեվարվել է նոյեմբերի 16-ին Ջերմուկի դիրքերից ու Հայաստան վերադարձել դեկտեմբերի 4-ին, մեղադրվում է Քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով, այսինքն՝ մարտական հերթապահության կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ: Թե կոնկրետ ինչ գործողությամբ կամ անգործությամբ է դրսևորվել  Ն.Ե.-ի արարքը, պաշտպանը չի մանրամասնում՝ հղում կատարելով նախաքննական գաղտնիքին: Նշենք, որ այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Գևորգ Պողոսյանի քննել է Ն.Ե.-ին կալանավորելու վերաբերյալ վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունն ու մերժել այն՝ մեղադրյալի նկատմամբ այլ խափանման միջոց ընտրելու հարցի լուծումը թողնելով վարույթն իրականացնող մարմնի հայեցողությանը:

Դատարանի մեկ այլ դատավոր քննել է մեղադրյալ Ս.Ա.-ին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունն ու այն բավարարել: Ս.Ա.-ին ևս մեղադրանք է առաջադրված Քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով: Վերջինս մեղադրանքը չի ընդունել:

Մեկ այլ մեղադրյալի՝ Ա.Մ.-ին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը դեռևս չի քննվել: Վերջինիս պաշտպան Ալեքսան Թումասյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ իր պաշտպանյալը ևս չի ընդունում մեղադրանքը:

Ամբողջությամբ կարդացեք hetq.am կայքում։

Ամենաընթերցվածները

Exit mobile version