Այդ տղամարդը չի իմանալու, որ իր ընտրած կինը ոչ միայն կույս չի, այլ արդեն հասցրել ա հղիանալ ու աբորտ անել. Լյուսի Քոչարյանը՝ 15-ամյա աղջկա պատմության մասին – YerevanPress
Connect with us

Սոցցանցեր

Այդ տղամարդը չի իմանալու, որ իր ընտրած կինը ոչ միայն կույս չի, այլ արդեն հասցրել ա հղիանալ ու աբորտ անել. Լյուսի Քոչարյանը՝ 15-ամյա աղջկա պատմության մասին

Հայաստանի հանրային ռադիոյի լրագրող, ԱՄՆ Պետդեպարտամենտի Women of Courage մրցանակի դափնեկիր Լյուսի Քոչարյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Թե ինչ ա անում Հայաստանի հասարակությունը բռնության ենթարկված ու չկույս աղջիկների հետ։ Ուր ա հասցնում նրանց փսիխիկան ու ոնց ա մթագնում գիտակցությունը։

Ի դեպ, հայկական քստմնելի կուսաթաղանթաբանության մասին մի բան էլ ես պատմեմ։

Վերջերս 15-ամյա աղջիկ էր գրել. «հղի եմ, մայրս չգիտի, ուզում եմ աբորտ անեմ, մամայիս չեմ կարող ասեմ, կսպանի, ում դիմեմ, ինչ անեմ, մի բան ասեք, մի բանով օգնեք»։

( Ի դեպ, տենց ամիս չկա, որ հղի կամ հղիության կասկածով 15-18տ. աղջիկ չգրի էստեղով կամ ինստագրամով։ Գուշակեք ինչի՞. ճիշտ ա, որովհետև սեռ. դաստիարակություն/ կրթություն չեն ստանում։ Փոխարենը մայրերը սպառնում են, որ կսպանեն):

Ես էլ, գինեկոլոգ ընկերուհիս էլ բացատրեցինք, որ հնարավոր չի առանց մոր ստորագրության աբորտ անել։ Նա մոր հետ չգնաց գինեկոլոգի մոտ, վոոբշե չգրեց, չերևաց։ Ահագին ժամանակ ձայն-ձույն չկար։

Որոշ ժամանակ անց գրեց. «ինձ գինեկոլոգի համար կտա՞ք, որ գնամ մոտը, կուսաթաղանթս կարի»։ Էն որ՝ խղճահարությունից ու նեռվայնությունից ձախ աչքս թրթռաց։

Առաջարկեցի, որ իր համար անվճար հոգեբան գտնեմ, տրավմայի հետ աշխատեն, ինքնագնահատականը վերականգնեն և այլն։

Ասեց՝ «չէ, տենց չեմ ուզում, ինձ գինեկոլոգի կոնտակտ տվեք»։ Դե տվեցի։ Արդեն ուրիշ գինեկոլոգի։

Էլ չգրեց։ Ենթադրում եմ՝ ոնց աբորտն ինչ-որ կերպ արեց, տենց էլ կուսաթաղանթը կարեց։

Ու էդ աղջիկը որևէ յեզաբնույթի հետ ա պսակվելու՝ որպես կույս։ Ու էդ տղամարդը չի իմանալու, որ իր ընտրած սուրբ կուսաթաղանթով կինը ոչ միայն կույս չի, այլ արդեն հասցրել ա հղիանալ ու աբորտ անել։

Սա էլ, էս սքրիների աղջիկն էլ հայկական խեղաթյուրված արժեհամակարգի դասագրքային օրինակներ են։

Սրանք պետք ա դառը դաս լինեն հիմիկվա ծնողների համար, որ էսպես չվարվեն իրենց տղա ու աղջիկ զավակների հետ»։

Advertisement

Սոցցանցեր

Կիրանցի դպրոցի պատուհանը բարձր են սարքել, որ թուրքերին չտեսնենք (Տեսանյութ)

Continue Reading

Սոցցանցեր

Փաշինյանի իշխանության վերջին օրերն են. Հրանտ Բագրատյան (Տեսանյութ)

Continue Reading

Սոցցանցեր

Ադրբեջանը Հայաստանն անվանում է «Արևմտյան Ադրբեջան», ունենք էսկալացիայի վտանգ. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

Continue Reading
Սոցցանցեր5 months ago

Կիրանցի դպրոցի պատուհանը բարձր են սարքել, որ թուրքերին չտեսնենք (Տեսանյութ)

Սոցցանցեր9 months ago

Փաշինյանի իշխանության վերջին օրերն են. Հրանտ Բագրատյան (Տեսանյութ)

Սոցցանցեր11 months ago

Ադրբեջանը Հայաստանն անվանում է «Արևմտյան Ադրբեջան», ունենք էսկալացիայի վտանգ. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

Սոցցանցեր11 months ago

Ալիևը պատրաստվում է պատերազմի․ Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

Սոցցանցեր11 months ago

Չի՛ կարող և՛ Գազելով երթևեկը 100 դրամ արժենալ,և MAN, Ժոնգ տոնգ ավտոբուսներով․ այս գինը չի կարող մնալ (Տեսանյութ)

Սոցցանցեր11 months ago

Բայդենը Ձեզ ասել է «խփնված բ-ի տղա», ինչպե՞ս կպատասխանեք. հարց Պուտինին (Տեսանյութ)

Սոցցանցեր11 months ago

Փաշինյանի թիկնազորն առաջինն է ձեռնաշղթա հագցնելու նրան, եթե դրսում ժողովրդի գիտակից հատվածը հավաքվի (Տեսանյութ)

Սոցցանցեր11 months ago

«Դու ով ես, արա՛, դու հրամանատար չես եղել, պատասխան ես տալու»․ անհետ կորածի եղբայրը՝ փոխգնդապետին (Տեսանյութ)

Սոցցանցեր11 months ago

Իրանց մեջն էլ վախ կա. գյումրեցիները` Պուտինի` Հայաստան այցի և ձերբակալման մասին (Տեսանյութ)

Սոցցանցեր11 months ago

Մեծ քանակությամբ զենք է անհետացել, ԱԱԾ-ն չի զբաղվում.ինչ պետք է լինի. Սրապիոնյան (Տեսանյութ)

Ամենաընթերցվածները