Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Չգիտեմ ո՞վ է այն աղջիկը, որին ՔՊ առաջադրել է ՄԻՊ պաշտոնում և, անկասկած, շատ շուտով կընտրի նրան որպես ՀՀ հերթական օմբուդսմեն, բայց կարծում եմ, որ այդ աղջիկը կդառնա ՔՊ վերջի սկիզբը… ոչ այն պատճառով, որ կքննադատի և «կբմբլի» իշխանություններին, այլ այն պարզ պատճառով, որ կազատի Արման Թաթոյանի ձեռքերը, որն էլ անմիջապես կդառնա Հայաստանի ամենավարկանիշային ՔԱՂԱՔԱԿԱՆ գործիչներից մեկը: Այստեղ նիկոլենց համար ամենապրոբլեմատիկը լինելու է այն, որ պարոն Թաթոյանը ոչ «նախկին է», ոչ «թալանչի», ոչ «կոռումպացված» ոչ էլ «մոնումենտում տուն ունի»: Իսկ վերջին ՏԻՄ ընտրությունները պարզ ցույց տվեցին, որ ընտրազանգվածը «իր սրտի»նոր թեկնածու է փնտրում:
Հ.Գ. Ի դեպ, որպես ֆոկուս-գրուպ կարող եք դիտարկել նրա ուսանողներին և այն երիտասարդներին, որոնք նրա ուսանողը չեն, սակայն անպայման ձգտում են ներկա գտնվել պարոն Թաթոյանի դասախոսություններին: Վերջին անգամ նման բան ես տեսել եմ Լևոն Ներսիսյանի լեկցիաների ժամանակ: Հին մարդիկ ինձ լավ կհասկանան»: