Հասարակություն

Մարտաֆիլմային կրակոցներ Երևանում․ հայտնաբերվել են 10-ից ավելի ինքնաձիգից արձակված պարկուճներ և կրակոցի հետքերով մեքենա

Այսօր, դեկտեմբերի 11-ին, ժամը 14։30-ի սահմաններում ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ռիգայի փողոցում բարձրահարկ շենքերից մեկի մոտ կրակոցներ են հնչել։ Այս մասին գրում է shamshyan.com-ը:

Ըստ աղբյուրի, դեպքի վայրում հայտնաբերվել են 10-ից ավելի ինքնաձիգից արձակված-կրակված պարկուճ և Maybach մակնիշի ավտոմեքենա, որի վրա առկա են կրակոցի հետքեր։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ դեպքի հանգամանքները պարզելու, կրակողի ինքնությունն ու հանցագործության գործիք՝ ինքնաձիգը հայտնաբերելու ուղղությամբ։

Նախնական տեղեկությունների համաձայն՝ կրակոցների հետևանքով տուժածներ չկան: Այլ մանրամասներ՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենաընթերցվածները

Exit mobile version