Այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:00-ի սահմաններում ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում ծառայություն կատարող ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության կողմից հսկվող վայրում տղամարդու դի կա, տեղեկացնում է shamshyan.com–ը:
Ոստիկաններն ու քննիչները նշված սենյակում հայտնաբերել են 40-ամյա Տ. Ա.-ի դին՝ գլխի մասում հրազենային վնասվածքով: Դեպքի վայրում հայտնաբերվել է նաև ատրճանակ:
Ըստ նախնական տեղեկությունների՝ տեղի ունեցածը ինքնասպանություն է:
Փաստի առթիվ Մալաթիայի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: