Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքում գրել է․
Սա է Նիկոլի ժողովրդավարությունը
Կայքերում կարդացի, որ իշխանությանը հաջողվել է Երևանի ավագանու անհրաժեշտ թվով անդամների համոզել-պարտադրել՝ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու համար։
Սա անում է նույն այն իշխանությունը, որը ժամանակին Հայկոյին համեմատում էր Ռեյգանի հետ՝ հարուցելով բանական հասարակության ծիծաղը։
Այնուամենայնիվ, Հայկոն լավ-վատ աշխատեց, համենայն դեպս՝ ՔՊ մյուս պաշտոնյաներից ոչ վատ, փորձեց ու լուծեց աղբահանության, տրանսպորտի խնդիրները։
Հիմա՝ ինչո՞ւ են ուզում պաշտոնանկ անել Հայկոյին, ո՞ր օրենքն է խախտել կամ ո՞ր գործառույթն է տապալել։
Չեն բերում որևէ փաստարկ։
Հակադրվել է Նիկոլին, չի ուզեցել նրա “կույր վկան” լինել։
Նիկոլը փաստորեն օրենքից կարևոր է, անքննելի մի կատեգորիա, որին հակադրվելու համար՝ կարող են թքել ՏԻՄ ինքնավարության վրա։
Սա է Նիկոլի ժողովրդավարությունը։