Քաղաքականություն

Ստոր գոյություն՝ դու այսօր էլ այլոց դեմ փտած, յուրայինին հոշոտելու ժանիք ես սրում Ժիրայր Լիպարիտյանի դեմ, առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի՞ դեմ

Վահրամ Աթանեսյանը ֆեյսբուքում գրել է

Ողորմելի ,,հայություն,,․․․ Մովսես Խորենացին ,,քաղքեդոնական,, է հռչակվել, Նարեկացին՝ դատապարտվել ճգնակեցության։ Նողկալի է, երբ 21-րդ դարում ստահակ հայկանությունը հրճվում է, որ Վատիկանը Նարեկացուն տիեզերական վարդապետ է ճանաչել։ Բութ անտեր, դու ճանաչեիր քո հանճարին։ Դու կարդայիր եւ իմանայի քո Խորենացուն։ Ոչ թե ստալինա-բերիական պարտադրանքով նրան յոթերորդ կամ տասերորդ դարի պատմիչ ,,հայտնագործեիր,,․․․ Ստոր գոյություն՝ դու այսօր էլ այլոց դեմ փտած, յուրայինին հոշոտելու ժանիք ես սրում Ժիրայր Լիպարիտյանի” դեմ, առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի՞ դեմ։ Ոչ, դու քեզ ես հոշոտում։ Դու նեղմիտ, միայն յուրայինի դեմ վրեժխնդիր՝ ստոր գոյություն ես։ Դու թշնամու դեմ կանգնելու՝ հավասարի իրավունքով նրա հետ խոսելու քաջություն չունես։ Դու ստրուկ ես, վախկոտ ես, դու տականք ես։ Դու հայ չես։ Դու սուլթան Համիդի եւ Նիկոլայ ցարի խառնարկության բիճն ես։

Ամենաընթերցվածները

Exit mobile version