Քաղաքականություն

Ռոբերտ Քոչարյանի երազը 4rd.am

Արտահերթ ընտրությունների քարոզարշավը սկսվել է: Ինքը հանրահավաք է հրավիրել Թատերական հրապարակում: Մի ընդհանուր հայացք է գցում, թե ինչքան մարդ է հավաքվել: Հլը որ իր ուզած քանակը չի: Ըհը, Կոտայքի մարզը պլանը կատարել է, Ծաղկաձորի մի քանի հյուրանոցի աշխատավորական կոլեկտիվներն էլ են ստեղ, «Նաիրի Ինշուրանսը» ամբողջ կազմով եկել է:

Մոտենում է Արմենչիկն ու զեկուցում. «Շեֆ, Արցախից մարդ չկա: Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի քաղաքացիներն իրավունք չունեն մասնակցել Հայաստանի ընտրություններին: Դաժե ԺԵԿ-ի տեղեկանքով»: 
«Ես դրա հոր քյալլեն…»,- զայրանում է ինքը,- «բա Սյունիքից ինչի՞ չեն եկել»: «Դե, Շուռնուխի մոտ ազերները շլագբաում են դրել, ոչ մեկին չեն թողնում Երևան գա: Ասում են՝ հրաման ենք կատարում»: 

«Հաստատ Նիկոլն ա Ալիևի հետ պայմանավորվել: Հաստատ: Քթից եմ բերելու»,- ասում է ինքը և մոտենում միկրոֆոնին: Հրապարակը ալեկոծվում է, ժողովուրդը ցնծում է ու վանկարկում. «Ռոբերտ, նա-խա-գահ, Ռոբերտ, նա-խա-գահ»: 

«Վիկտո՞ր: Բա չէի՞ ասել, էս մարդկանց բացատրես, որ հիմա խորհրդարանական կառավարման մոդել ա, գոռան՝ «Ռոբերտ, վար-չա-պետ»,- հարցնում է իր քարտուղարին: «Շեֆ ջան, էս կանտինգենտը նախագահական ընտրություններից էն կողմ բան չի տեսել, հլը սովոր չեն»,- բացատրում է Վիկտորը:

Ինքն արդեն ուզում է ելույթ ունենալ, մեկ էլ հարթակի հեռավոր անկյունից աղմուկ է լսվում. «Թողեք, թողեք ինձ, ես պիտի ազգը փրկեմ, ինձ են առաջնորդ ընտրել»: Նայում է, տեսնում Վազգեն Մանուկյանը փորձում է դուրս պրծնել ախրաննիկների ձեռքերից, մոտենալ իրեն: «Վազգե՞ն, քեզ չասի՞, որ ֆսյո, կինոդ պրծել ա: Գնա տուն՝ «Վերնատուն»: Վազգեն Մանուկյանը ցանկանում է պատասխանել, բայց իրեն քաշքշելով տանում են Օպերայի զուգարան: «Մա՛հ, մա՛հ Ռոբերտին»,- ինչ-որ տեղից լսվում է Վարդուհի Իշխանյանի ձայնը:

Վերջապես սկսում է իր ելույթը. «Թուրք-ադրբեջանա-նիկոլական ագրեսիայի պատճառով երկրի բնականոն քունը խաթարվել ա: Մի անգամ ես մենակով հաղթեցի Ադրբեջանին, մի անգամ էլ՝ Հայաստանին, հիմա ժամն է եկել, որ մի կռուգ էլ նույնը ֆռռանք, փրկենք մեր ունեցվածքը: Մենք մասնակցելու ենք արտահերթ ընտրություններին՝ «Պրիվետ, Արմենիա» դաշինքով: Ժողովուրդ ջան, ձեր ցավը տանեմ: Հաղթիլ դինք»: 

Ամբողջությամբ կարդացեք 4rd.am կայքում։

Ամենաընթերցվածները

Exit mobile version