Սարգիս Միքայելյանը ֆեյսբուքում գրել է․
Մարդիկ կան, չէ՞, որ ոչ մի կերպ չեն հանդուրժում մեկ ուրիշի հաջողությունը, չեն համակերպվում մեկ ուրիշի, ասենք՝ հարևանի կամ բարեկամի ինչ-որ ձեռքբերումների հետ: Այո: Նյութականը հեչ: Առաջին հերթին սրանք չեն հանդուրժում մեկ ուրիշի վաստակած հեղինակությունն ու հատկապե՛ս ժողովրդական սերը մեկ ուրիշի հանդեպ, ու կապ չունի՝ դա վաստակած է որպես արտիստ-կատակերգակ ու քաղաքապե՞տ (օրինակ՝ Հայկոն), թե՞ որպես գրող (լույս իջնի Վանոյի շիրիմին), կամ թե որպես իրավապաշտպան ու պոտենցիալ հասարակական գործիչ (Մարդու Իրավունքների Պաշտպանի դերում, օրինակ): Ուրիշների հանդեպ այդ ընդգծված դրական վերաբերմունքը (ժողովրդական սեր կասեք, համակրանք կասեք, թե հասարակական հեղինակություն՝ կապ չունի) ծակում է ոմանց աչքը առավոտից իրիկուն ու հանգիստ չի թողնում ոչ մի կերպ: Ու այդպիսի մարդիկ, սովորաբար, հավաքվում են մեկ տեղում, ասենք՝ մեկ սոցիալական խմբում, մեկ կազմակերպությունում, կարճ ասած՝ իրենց բեսեդկայում, ու վճռում են, թե ի՛նչ անեն, ո՛նց դիսկրեդիտացնեն հեղինակություն ու սեր վայելող այդ ուրիշ մեկին, ո՛նց տակը փորեն՝ երևանյան ոսկեղենիկով ասած: Որ հանկարծ մեկ ուրիշը, կապ չունի՝ ով, ժողովրդի աչքում իրենցից առաջ չլինի…
Սա ողորմելի փոգրոգություն է: Էդքան բան: