Մարիամ Թաշճյանը ֆեյսբուքում գրել է․
Գիտեք, կենդանիների նկատմամբ վերաբերմունքը շատ բան է ասում մարդու մասին։ Առաջին իսկ օրվանից Մարության Հայկը վերջ տվեց Երևանում թափառող կենդանիների սպանդին, իսկապես գործուն քայլեր ձեռնարկեց և լրիվ այլ նշաձող սահմանեց այս և մի շարք այլ ոլորտներում՝ տրանսպորտ, աղբահանություն, կանաչապատում։
Իսկ օրինակ լուսանկարի ԱԺ փոխխոսնակն արդեն 3 տարի է կենդանասերների մի ստվար զանգվածի օրենքի փոփոխություն է խոստանում։ Իսկ այդ մարդիկ իր ընտրողներն են, ի դեպ…
Թեպետ Մարությանին շատ եմ քննադատել որոշ սխալներ թույլ տալու պատճառով, բայց սա ամենաանարդար քայլը կլինի նրա նկատմամբ ու ՔՊ-ականները ցույց կտան իրենց ամբողջ անազնվությունը և ճղճիմությունը։