Սոցցանցեր

Անմեղսունակ պետք ա լինել, որպեսզի կարծել, թե անվստահության նախաձեռնության հեղինակն ավագանիներն են

Հարութ Ուլոյանը եյսբուքում գրել է

Քարոզչամեքենայի որոշ ներկայացուցիչներ քաղաքապետին անվստահություն ներկայացնելու հարցը փորձում են «բարդել» ավագանիների վրա:

Անմեղսունակ պետք ա լինել, որպեսզի կարծել, թե նախաձեռնության հեղինակն ավագանիներն են: Սա` իմիջիայլոց:

Ավագանիների վրա «բարդելը» կարող ա ունենալ երկու նպատակ.

1. Փորձ ա արվում հարցը ոչ թե քաղաքապետի անձի վրա սևեռել, այլ` ընդհանրական բնույթ տալ: Այսինքն` մի կողմից քաղաքապետից ազատվելու համար «փուռն» են տալիս բոլորին, մյուս կողմից ճգնաժամը ներկայացնում են որպես քաղաքապետարանի ներքին հարց:

Սրա արդյունքում կարող ա ոչ թե եղած ավագանիներից մեկն ընտրվի քաղաքապետ, այլ` «կառավարության» կողմից նշանակվեն նոր ընտրություններ: Սրա հիմքը կարող ա լինել նաև այն, որ քաղաքապետի պաշտոնում այլ անձի համար են ճանապարհ հարթում` ոչ ներկա ավագանիներից:

2. Մի կողմից տեղ են թողնում որոշակի նահանջի, մյուս կողմից ճգնաժամն ավելի արտահայտիչ են դարձնում, ինչը հետագայում կարող ա արտահայտվել նիստերը «բոյկոտելու» տեսքով, իսկ հարցի «լուծումն» էլ կրկին կտեղափոխվի «կառավարության» լիզորությունների դաշտ:

Ամենաընթերցվածները

Exit mobile version