«Առաջարկվում է 2022 թվականի հունվարի 1-ից կենսաթոշակները սահմանել նվազագույն 28 հազար 600 դրամ՝ 26 500 դրամի փոխարեն»,-կառավարության նիստում հայտնեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը:
Նա նաև հայտնեց, որ պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի չափերը`առաջին խմբի հաշմանդամի համար 40000 դրամի փոխարեն կհասցվի 43000 դրամի, երկրորդ խմբի հաշմանդամի համար՝ 33000 դրամի (30000 դրամի փոխարեն) և երրորդ խմբի հաշմանդամի համար՝ 30000 դրամ (27000 դրամի փոխարեն):
Մկրտչյանի խոսքով՝ պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զոհված կամ մահացած զինծառայողի ընտանիքի անդամի կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի չափը կդառնա 30 000 դրամ՝ նախկին 27 000 դրամի փոխարեն։
Նախագծով բարձրացվելու է նաև ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերը` դրանք սահմանելով 28 600 դրամ՝ 26 500 դրամի փոխարեն, իսկ հաշմանդամություն ունեցող երեխա ճանաչված անձի համար՝ 37 000 դրամ՝ 26 500 դրամի փոխարեն:
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ երջանիկ չեն նման չափերով թոշակները և նպաստները բարձրացնելու համար, բայց բազային չափով դրանք բավականին զգալի աճ են: