Սոցցանցեր

Եթե համարժեք, լուրջ դիվանագետի չեք նշանակելու, ուրեմն մի մտեք էդ ականապատ դաշտը, որտեղ ձեր պայթելը ջանդամ, երկրի շահերն եք պայթեցնելու

Արտակ Եղիազարյանը ֆեյսբուքում գրել է

Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտնել է, թե Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար հատուկ ներկայացուցիչ կնշանակի 37 տարվա դիվանագիտական փորձառությամբ, Միացյալ Նահանգներում յոթ տարի դեսպան աշխատած Սերդար Քըլըչին:

Սերդար Քըլըչը 1984 թվականից սկսած աշխատում է Թուրքիայի արտաքին գերատեսչությունում։ 2006-2008 թվականներին Թուրքիայի ԱԳՆ-ի ՆԱՏՕ-ի հարցերով վարչության ղեկավարի օգնականի պաշտոնն է զբաղեցրել, 2008-2010 թվականներին Բեյրութում եղել է Թուրքիայի դեսպանը: 2010-2012 թվականներին եղել է Ազգային անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղար, 2012-2014թթ.՝ Տոկիոյում, 2014-2021թթ.՝ Վաշինգտոնում Անկարայի դեսպանը:

Եթե համարժեք, լուրջ հետագիծ ու դիվանագիտական կարողություններ ունեցող դիվանագետի չեք նշանակելու, ուրեմն մի մտեք էդ ականապատ դաշտը, որտեղ ձեր պայթելը ջանդամ, երկրի շահերն եք պայթեցնելու։

Էն տ․․անձը, ում անունը շրջանառվում ա, իսկական ծաղր ա։

Մի խայտառակեք ռեսպուբլիկան, տխմարներ․․․

Ամենաընթերցվածները

Exit mobile version