ՔՊ-ական քարոզչամեքենա Civic-ի տեղեկություններով՝ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը նոր քաղաքապետի պաշտոնում առաջադրելու է Երևանի փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանի թեկնածությունը, որը կանգնած է վերջին տարիներին Երևանում կայացած մի շարք բարեփոխումների ակունքում։
Սա է պատճառը, որ իշխող ուժը հենց նրա թեկնածությունն է ընտրել։ Հրաչյա Սարգսյանի անմիջական մասնակցությամբ են իրականացվել քաղաքային իշխանության մի շարք բարեփոխումներ, հենց նա է իրականացրել Երևանի հանրային տրանսպորտի արդիականացման և Երևանի նոր ավտոբուսների ձեռքբերման և գործարկման ծրագիրը։