Եթե խիղճս կորցնեմ ու դրա 1%-ի մասին էլ խոսեմ, կինը ծեծելով տնից դուրս կհանի. Հոխիկյան – YerevanPress
Connect with us

Սոցցանցեր

Եթե խիղճս կորցնեմ ու դրա 1%-ի մասին էլ խոսեմ, կինը ծեծելով տնից դուրս կհանի. Հոխիկյան

«Ազատագրական շարժում» նախաձեռնող խմբի անդամ, լրագրող Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պետրոս Ղազարյանը հերթական «մտքի փայլատակումով» փորձել է ինձ վրա ցեխ շպրտել՝ ակնհայտ սուտ տարածելով, թե իբր ես վատ եմ արտահայտվել «Մանկական Եվրոտեսիլ»-ում հայ երեխայի հաղթելու մասին։

Նախ, ես որևէ տեղ և ոչինչ չեմ խոսել «Եվրոտեսիլ»-ի մասին, իսկ ընդհանրապես, ուրախ եմ, որ միջազգային երգի այդ մրցույթում հայ մասնակիցը հաջողության է հասել։ Այս առումով Պետրոսը հերթական կեղծիքով թույն է փորձում ուղղել իմ դեմ՝ խեղդվելով սեփական թույնի ավելցուկից։ Ինչո՞ւ եք փորձում ինձ ներքաշել այնտեղ, որտեղ ես չկամ։ Մշտապես հարգանքով եմ արտահայտվել կամ լռել եմ այն մարդկանց մասին, ում հետ երբևէ աշխատել եմ, թեկուզ ունեցած լինենք հակասություններ, քանի որ ինձ համար գործընկերությունը և համատեղ անցած ճանապարհը կարևոր արժեքներ են բարոյականության մեջ։ Պետրոսը դա երևի չի հասկանում։ Չի հասկանում, որ գոնե «Կենտրոն» հեռուստաընկերությունում 2009-2017թթ․ ընթացքում միասին աշխատած տարիներին ինքն այնքան հիմար բաներ է արել, որ եթե խիղճս կորցնեմ ու դրա 1%-ի մասին էլ խոսեմ, կինը ծեծելով տանից դուրս կհանի։

Իր կնոջից ու կնոջ ազգականներից Պետրոսի սարսափների մասին կարելի է հատորներ գրել, բայց ես, իհարկե, երբևէ չեմ խոսել ու չեմ խոսի, քանի որ իմ տեսածներն ու իմացածները պետք է մնան միայն իմ տեսածն ու իմացածը։ Պարզապես ցավում եմ, որ Պետրոս Ղազարյանն այդպես էլ մնաց նույն Պետոն, որին օգտագործում են բոլոր ժամանակների փողատերերն ու իշխանությունները։ Այսպես կոչված, «սուր» հարցազրույցների մեծ մասն էլ նախապես պայմանավորված շոու է։

Պետրոսը չի մարսում, որ Հ1-ում միասին աշխատելիս չկարողացավ ինձ ստիպել, համոզել, որ լռեմ և իր նման՝ շատ հանցանքների մասին իմանալով հանդերձ, քծնեմ ժամանակի իշխանություններին։ Նույն Պետրոսի սենյակում մի քանի անգամ եմ ճակատին ասել այն, ինչ կա իրականում, ինքն էլ արդարացել է, թե պետք չի խոսել, քանի որ Նիկոլին դեմ գնալը ոչ մի օգուտ չի տա։ Նույն Հ1-ում իշխանություններին հանդուրժող, բայց առնվազն չսիրող ուրիշ պաշտոնյաներ ու բարձր աշխատավարձ ստացողներ էլ կան, բայց գոնե նրանք այնքան բարոյականություն ունեն, որ չեն հայհոյում ու վարկաբեկում իրենց գործընկերոջը հանուն մի փոր հացի։ Պետրոս չդարձած Պետոն այդ տարրական բանն էլ չի հասկանում։

Ամեն դեպքում, երբեմն պետք է մարդուն ցավացնել, որ խելքը գլուխը հավաքի։ Ես դա Պետրոս Ղազարյանին խոստանում եմ»։

Սոցցանցեր

Կիրանցի դպրոցի պատուհանը բարձր են սարքել, որ թուրքերին չտեսնենք (Տեսանյութ)

Continue Reading

Սոցցանցեր

Փաշինյանի իշխանության վերջին օրերն են. Հրանտ Բագրատյան (Տեսանյութ)

Continue Reading

Սոցցանցեր

Ադրբեջանը Հայաստանն անվանում է «Արևմտյան Ադրբեջան», ունենք էսկալացիայի վտանգ. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

Continue Reading
Սոցցանցեր1 year ago

Կիրանցի դպրոցի պատուհանը բարձր են սարքել, որ թուրքերին չտեսնենք (Տեսանյութ)

Սոցցանցեր2 years ago

Փաշինյանի իշխանության վերջին օրերն են. Հրանտ Բագրատյան (Տեսանյութ)

Սոցցանցեր2 years ago

Ադրբեջանը Հայաստանն անվանում է «Արևմտյան Ադրբեջան», ունենք էսկալացիայի վտանգ. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

Սոցցանցեր2 years ago

Ալիևը պատրաստվում է պատերազմի․ Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

Սոցցանցեր2 years ago

Չի՛ կարող և՛ Գազելով երթևեկը 100 դրամ արժենալ,և MAN, Ժոնգ տոնգ ավտոբուսներով․ այս գինը չի կարող մնալ (Տեսանյութ)

Սոցցանցեր2 years ago

Բայդենը Ձեզ ասել է «խփնված բ-ի տղա», ինչպե՞ս կպատասխանեք. հարց Պուտինին (Տեսանյութ)

Սոցցանցեր2 years ago

Փաշինյանի թիկնազորն առաջինն է ձեռնաշղթա հագցնելու նրան, եթե դրսում ժողովրդի գիտակից հատվածը հավաքվի (Տեսանյութ)

Սոցցանցեր2 years ago

«Դու ով ես, արա՛, դու հրամանատար չես եղել, պատասխան ես տալու»․ անհետ կորածի եղբայրը՝ փոխգնդապետին (Տեսանյութ)

Սոցցանցեր2 years ago

Իրանց մեջն էլ վախ կա. գյումրեցիները` Պուտինի` Հայաստան այցի և ձերբակալման մասին (Տեսանյութ)

Սոցցանցեր2 years ago

Մեծ քանակությամբ զենք է անհետացել, ԱԱԾ-ն չի զբաղվում.ինչ պետք է լինի. Սրապիոնյան (Տեսանյութ)

Ամենաընթերցվածները