Քաղաքականություն

Սա է, որ պետք է հնչեցնի Հայաստանի պետական շահերով առաջնորդվող որևէ ղեկավար․ Սուրեն Սուրենյանց

Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքում գրել է․

ԼՂ խնդրին Նիկոլ Փաշինյանն այսօր անդրադարձել է ավելի պրագմատիկ դիրքերից, սակայն դիլետանտիզմի հետևանքով նա ստիպված էր մի քանի հարցերում կրկնել թեզեր, որոնք օգտագործում են Բաքվում։ Իր մեջ չգտավ համարձակություն` ասելու համար, որ քանի կա հայ- ադրբեջանական հակամարտություն կամ կարգավորված չէ ԼՂ հակամարտությունը, Հայաստանը չի կարող ունենալ կայուն զարգացում։ Սա է, որ պետք է հնչեցնի Հայաստանի պետական շահերով առաջնորդվող որևէ ղեկավար` ձևակերպելով ԼՂ խնդիրն հնարավորինս արագ լուծելու իր կամքն ու տեսլականը։

Ամենաընթերցվածները

Exit mobile version