Mediaport-ի սրընթաց «կարիերան». ովքեր են կանգնած դրա հետևում fip.am – YerevanPress
Connect with us

Հասարակություն

Mediaport-ի սրընթաց «կարիերան». ովքեր են կանգնած դրա հետևում fip.am

Վերջին շրջանում լրատվական կայքերում, սոցցանցերում հաճախ տարածվում են սենսացիոն, շոկային տեղեկություններ, որոնց աղբյուրը Mediaport տելեգրամյան ալիքն է։ Այս ալիքը թեև բացվել է ընդամենը ամիսներ առաջ, իսկ հիմնադիրները հայտնի չեն, այնտեղ հայտնվող տեղեկությունները ստեղծման իսկ օրից հայտնվում են ընդդիմադիր կեցվածք ունեցող մի շարք լրատվամիջոցների էջերում։    

Հաշվի առնելով, որ այս ալիքից տարածվող լուրերը մեծ արձագանք են գտնում մեդիասպառողների շրջանում, «Փաստերի ստուգման հարթակը» որոշեց պարզել, թե ինչ ծագում ունի ալիքը և ովքեր են կանգնած դրա հետևում։

Գործունեության մասին

Mediaport տելեգրամյան ալիքը ստեղծվել է պատերազմի ավարտից անմիջապես հետո՝ 2020 թ. նոյեմբերի 11-ին։ Ալիքի նկարագրության մեջ գրված է «հավաստի լրատվություն»։ Թե ո՞վ է կանգնած ալիքի հետևում, ովքեր են գեներացնում ալիքում տեղադրվող տեղեկությունները՝ նշված չէ։ 

Ստեղծման սկզբնական շրջանում ալիքում բավական հաճախ կարելի էր հանդիպել առաջիկայում կայանալիք իրադարձությունների մասին տեղեկություններ, որոնք հրապարակումից ժամեր կամ օրեր անց դառնում էին իրականություն։ Դրանցից էին մի քանի բարձրաստիճան պաշտոնյաների (ՊՆ նախարար Դավիթ Տոնոյան, ԱԻՆ նախարար Ֆելքիս Ցոլակյան, ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյան և այլն) ազատման մասին լուրերը։ Սա թույլ է տալիս ենթադրել, որ ալիքի հետևում կանգնած անձինք աղբյուրներ ունեն իշխանության մեջ։

Կեղծ լուրերի շարքը

Սակայն մեծամասամբ, այդ ամենից զատ, ալիքը, հաճախ անանուն աղբյուրներին հղում տալով, տեղեկատվական դաշտը ողողում է իրականությանը չհամապատասխանող, մանիպուլյատիվ, կոնտեքստից կտրված, բամբասանքի մակարդակի տեղեկություններով և հրապարակումներով։

Ալիքը նոյեմբերի 11-ին հայտնել էր, որ Երևան մտնող բոլոր ճանապարհները փակվել են ոստիկանական ուժերի կողմից, մարդիկ ոտքով շարժվում են Երևան։ Մինչդեռ, իրականում, ոստիկանությունը ստուգում էր տրանսպորտային միջոցները՝ պատերազմի ավարտից հետո հավանական ապօրինի զենք-զինամթերքը հայտնաբերելու նպատակով։ Ճանապարհները փակ չէին, քաղաքացիներն էլ ոտքով Երևան չէին գալիս։

Նոյեմբերի 16-ին ալիքը գրել էր, թե ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը չի վերադարձել գործուղումից և թաքնվում է Մոսկվայում, քանի որ Ռուսաստանի հայ համայնքի ներկայացուցիչները փնտրում են նրան Արցախի կապիտուլյացիայի համար հաշվեհարդար տեսնելու։ Մինչդեռ, Ալեն Սիմոնյանն օրեր առաջ էր վերադարձել Մոսկվայից և նույն օրը՝ նոյեմբերի 16-ին, վարում էր ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի և պատգամավորների հանդիպումը։

Նոյեմբերի 20-ին ալիքը շտապեց տեղեկացնել, թե մահացել է Արցախի թեմի առաջնորդ Պարգև Սրբազանը։ Այս տեղեկությունը հերքեց Մայր Աթոռի մամուլի ծառայությունը, իսկ Պարգև Սրբազանն էլ շուտով  հայտնվեց հանրության մեջ։ 

Դեկտեմբերի 24-ին ալիքը տեղադրեց տեսանյութ՝ գրառումով, որ ադրբեջանցիները զինտեխնիկայով զգետնում են Սյունիքի մարզի Որոտան համայնքի ցուցանակը, մինչդեռ ադրբեջանցիները զինտեխնիկայով մտել էին ոչ թե Սյունիքի մարզի Որոտան գյուղ, այլ Արցախի Քաշաթաղի շրջանի Որոտան քաղաք, որը հայտնի է Կուբաթլու անունով։ Քաղաքը դեռ պատերազմի օրերին էր անցել Ադրբեջանի վերահսկողության տակ։ 

Mediaport-ի կողմից այսպիսի կեղծ կամ չստուգված հրապարակումները կարելի է անվերջ թվարկել։ Օրինակ՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի՝ աշխատանքից ազատման մասին տեղեկությունը, Սիսիանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ Պարգև քահանա Զեյնալյանի բնակարանի իբր թե խուզարկության մասին սուտ լուրը և այլն։

Հունվարի 17-ին էլ տելեգրամյան ալիքը գրեց, թե Աննա Հակոբյանին է փոխանցվել Դուբայում Ալիևներին պատկանող անշարժ գույքի սեփականության փաթեթը, և որպես ապացույց հրապարակեց գազի վճարման ինչ-որ անդորրագիր։

Բացի այդ, ալիքը հաճախ տարածում է դեղին մամուլի, դավադրության տեսությունների, բամբասանքի ոճով գրված տեղեկություններ, որոնք հիմնականում ստուգել հնարավոր չէ։ Օրինակ՝ ալիքը գրել էր Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի և Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի միջև՝ վերջինիս մեքենայի պայթյունից առաջ տեղի ունեցած «սուր» վեճի մասին։ Թեև ալիքը բաց տեքստով չի գրում, սակայն գրածից տպավորություն է ստեղծվում, որ Տոնոյանն է կազմակերպել Ջալալ Հարությունյանի տեղաշարժի ուղղության արտահոսքը։ Մեկ այլ գրառմամբ էլ ալիքը գրել էր, թե Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի «կապն ապահովում է» վարչապետի նախկին մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանի կինը, որն իբր հանդիպումներ է ունենում Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչների հետ։շ

Ալիքը պարբերաբար հանդես է գալիս իշխանությունների և նրանց մերձավորների վերաբերյալ նման տեղեկություններով, որոնք ակտիվ տարածվում են լրատվամիջոցների մի խմբի կողմից, որին կանդրադառնանք քիչ անց։ 

Ո՞վ է կանգնած տելեգրամյան ալիքի հետևում

Ալիքի ուսումնասիրությունը և այլ աղբյուրների հետ համեմատությունը լուրջ հիմքեր է տալիս պնդելու, որ այն ուղիղ կապ ունի ծայրահեղ պահպանողական «ՎԵՏՕ» շարժման, ինչպես նաև դրա հիմնադիր, նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի խորհրդական Նարեկ Մալյանի հետ։

Ամբողջությամբ կարդացեք fip.am կայքում։

Advertisement

Հասարակություն

ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ. զոհված հայտարարված Նարեկ Կարենի Պողոսյանի սրտի զարկը վերականգնվել է. ՊՆ

Քիչ առաջ պաշտպանության նախարարությունը նոր զեկույց է ստացել բժիշկներից, համաձայն որի կրկին փորձած ռեանիմացիոն ինտենսիվ միջոցառումների արդյունքում Նարեկ Կարենի Պողոսյանի սրտի զարկը վերականգնվել է։ Զինծառայողն ունի ծանր հրազենային վիրավորում, գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, ռեանիմացիոն գործողությունները զինծառայողի կյանքը փրկելու  համար շարունակվում են:

Պաշտպանության նախարարությունը նախորդ հաղորդագրությունից հեռացնում է Նարեկ Կարենի Պողոսյանի անունը և հայցում հանրության և զինծառայողի ընտանիքի ներողամտությունը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։

Continue Reading

Հասարակություն

Առեղծվածային դեպք Երևանում. դիահերձարան տեղախողված դին վերակենդանացել է

Մայիսի 12-ին առեղծվածային ու արտառոց դեպք է տեղի ունեցել Երեւանում: 1-03 շտապօգնության 54 խումբը Նոր-Նորքի 2-րդ զանգվածում գտնվող խնամքի կենտրոններից մեկից «կլինիկական մահ» ախտորոշմամբ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն է տեղափոխել մի տղամարդու:
Տեղում դատաբժիշկը հայտնել է, որ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Խնամքի կենտրոնից տղամարդու մահվան մասին տեղեկությունը փոխանցել են նրա հարազատներին, ու մինչ հարազատների հիվանդանոց մեկնելը, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի բժիշկները հիվանդանոցի դիահերձարանից տղամարդուն տեղափոխել են հիվանդանոց, եւ բժիշկների ցուցաբերած բուժօգնության արդյունքում «դիակը» վերակենդանացել է:
Բժիշկները նրան տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք:

Continue Reading

Հասարակություն

Նոր կարգավորում այլ պետությունում հաշվառված մեքենաների մասով. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն առաջարկում է փոփոխություն կատարել «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում: Նշվում է, որ նախագծի ընդունումը պայմանավորված է տեխնիկական զննության գործընթացի կարգավորումները հստակեցնելու անհրաժեշտությամբ։ Գործող օրենսդրությամբ տեխնիկական զննության պարտադիր պահանջ է սահմանված Հայաստանում շահագործվող տրանսպորտային միջոցների համար, այդ թվում՝ այլ պետություններում հաշվառված և ՀՀ-ում շահագործվող տրանսպորտային միջոցների։

Տարածքային զարգացման և շրջակա միջավայրի նախարարական կոմիտեի նիստի 2023 թ.-ի հունվարի 24-ի նիստի N ԿԱ/26-2023 արձանագրության 4-րդ կետի 1-ին ենթակետով առաջարկվել է դիտարկել Հայաստանում չհաշվառված տրանսպորտային միջոցների տեխնիկական զննությանը ներկայացվող պահանջները, դեպքերն ու կարգավորումները ՀՀ օրենսդրությամբ հստակեցնելու անհրաժեշտության հարցը։

Գործող իրավակարգավորումները հստակեցնելու համար մշակվել է «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի 15-րդ հոդվածի 1.1 մասով նախատեսվում է այլ պետություններում հաշվառված և 180 օր և ավելի ՀՀ-ում անընդմեջ շահագործվող տրանսպորտային միջոցների համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով տեխնիկական զննության անցկացման գործընթացի պահանջ։

Օրենքի նախագծի ընդունումը կապահովի ճանապարհային երթևեկության անվտանգության բարձրացումը և ՀՀ-ում մեծ քանակով շահագործվող ու այլ պետություններում հաշվառված տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության գործընթացի կազմակերպման հստակեցումը։

Ամբողջությամբ հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում

Continue Reading
Սոցցանցեր3 months ago

Կիրանցի դպրոցի պատուհանը բարձր են սարքել, որ թուրքերին չտեսնենք (Տեսանյութ)

Սոցցանցեր7 months ago

Փաշինյանի իշխանության վերջին օրերն են. Հրանտ Բագրատյան (Տեսանյութ)

Սոցցանցեր9 months ago

Ադրբեջանը Հայաստանն անվանում է «Արևմտյան Ադրբեջան», ունենք էսկալացիայի վտանգ. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

Սոցցանցեր9 months ago

Ալիևը պատրաստվում է պատերազմի․ Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

Սոցցանցեր9 months ago

Չի՛ կարող և՛ Գազելով երթևեկը 100 դրամ արժենալ,և MAN, Ժոնգ տոնգ ավտոբուսներով․ այս գինը չի կարող մնալ (Տեսանյութ)

Սոցցանցեր9 months ago

Բայդենը Ձեզ ասել է «խփնված բ-ի տղա», ինչպե՞ս կպատասխանեք. հարց Պուտինին (Տեսանյութ)

Սոցցանցեր9 months ago

Փաշինյանի թիկնազորն առաջինն է ձեռնաշղթա հագցնելու նրան, եթե դրսում ժողովրդի գիտակից հատվածը հավաքվի (Տեսանյութ)

Սոցցանցեր9 months ago

«Դու ով ես, արա՛, դու հրամանատար չես եղել, պատասխան ես տալու»․ անհետ կորածի եղբայրը՝ փոխգնդապետին (Տեսանյութ)

Սոցցանցեր9 months ago

Իրանց մեջն էլ վախ կա. գյումրեցիները` Պուտինի` Հայաստան այցի և ձերբակալման մասին (Տեսանյութ)

Սոցցանցեր9 months ago

Մեծ քանակությամբ զենք է անհետացել, ԱԱԾ-ն չի զբաղվում.ինչ պետք է լինի. Սրապիոնյան (Տեսանյութ)

Ամենաընթերցվածները