Ազգային ժողովի աշխատակազմը 2 մլն 79 հազար դրամի՝ 2022 թվականի օրացույց է գնել։ Այս գումարով ԱԺ-ն գնել է 3 տեսակի թվով 1220 օրացույց։ ԱԺ աշխատակազմը օրացույցները գնել է «Կոլլաժ» ՍՊԸ-ից։ Գնված օրացույցներից մեկի տեխնիկական բնութագրում նշված է․ «2022 թվականի համար նախատեսված եռափեղկ /եռամսյա օրացույց/: Օրերի պլաստիկե ցուցիչով, գույն՝ կարմիր, ձևը՝ քառակուսի: Էջերը՝ 31.5*17սմ, 2+0, 90գր/մ2 կավճապատ: Հիմքը՝ 290 գր/մ2 դեկորատիվ թուղթ, մուգ կապույտ, 33.2*19.4սմ, օրացույցի փեղկերի քանակը՝ 3, յուրաքանչյուրը՝ 12 թերթ: Կազմը՝ 33.2*20.7սմ, 4+0, 450 գր/մ2 կավճապատ և լամինացված: Տպագրությունը՝ գունավոր (4 գույն): Նիստերի օրերին համապատասխան վանդակները երանգավորված, մոխրագույն: Օրացույցը պետք է ամրացված լինի մետաղյա զսպանակներով»։