Հասարակություն

Կայծակը հարվածել է Բրյուսել-Երևան չվերթի ինքնաթիռին

Բրյուսել-Երեւան չվերթ կատարող ինքնաթիռը կայծակի հարվածից հետո ստիպված վերադարձել է Բելգիայի մայրաքաղաք, հայտնում է բելգիական Aviation24 կայքը։ 

A-320 ինքնաթիռը, որում եղել է 180 ուղեւոր, Բրյուսելից մեկնել է ժամը 13:55-ին՝ 45 րոպե ուշացումով։

Մոտ 22 500 մ բարձրության վրա, Լյուքսեմբուրգի օդում, կայծակը հարվածել է ինքնաթիռին։ Օդաչուները որոշել են անհապաղ վերադառնալ Բրյուսել։

Թռիչքը հետաձգվել է 24 ժամով, իսկ ուղեւորներին տեղավորել են օդանավակայանին մոտ գտնվող հյուրանոցներում։

Ամենաընթերցվածները

Exit mobile version