Առողջություն

Մոլեգնում է գրիպի համաճարակը իր տարբեր շտամներով՝ H1N1, H3N2, B և այլն․ Պատվաստվե՛ք գրիպի դեմ․ Արսեն Թորոսյան

ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Սիրելի հայրենակիցներ,

Վստահ եմ բոլորիդ շրջապատում հիմա սուր շնչառական վարակներով բազմաթիվ մարդիկ կան՝ թե՛ մեծահասակներ, թե՛ փոքրիկներ։ Նրանցից շատերը շատ բարձր ջերմությամբ և այլ գանգատներով հաճախ մահճակալային բուժում են ստանում, որպեսզի ապաքինվեն։ Շատ են նաև հոսպիտալացման ենթակա երեխաները և մեր երկրի մանկական բժշկական կենտրոնների մահճակալային ֆոնդը գերծանրաբեռնված է, բժշկական անձնակազմը՝ գերհոգնած։

Կովիդի հարաբերականորեն ավելի բարվոք վիճակում հիմա էլ մոլեգնում է գրիպի համաճարակը իր տարբեր շտամներով՝ H1N1, H3N2, B և այլն։ Այս սուր շնչառական վարակի դեմ լավագույն կանխարգելումը կրկին պատվաստումն է, որը ցանկալի է անել ցուրտ սեզոնից առաջ, սակայն հիմա էլ ուշ չէ։ Պատվաստումը կարելի է իրականացնել ձեզ կցագրված ամբուլատոր պոլիկլինիկական հաստատությունում։

Մեր ընտանիքի բոլոր անդամները, այդ թվում իմ երկու երեխաները (նկարում), ամեն տարի հոկտեմբեր ամսին պատվաստվում են գրիպի քառավալենտ պատվաստանյութով և մինչ օրս գրեթե չեն հիվանդացել՝ իրենց շրջապատում (օրինակ դպրոցում) ունենալով բազմաթիվ հիվանդներ։

Պատվաստվե՛ք գրիպի դեմ և մնացե՛ք առողջ»։

Ամենաընթերցվածները

Exit mobile version