Քաղաքականություն

Քայլիստական իշխանությունը շարունակում է ձերբակալել գերիներին

Բաքվից Հայաստան վերադարձած 5 զինծառայողից մեկը ձերբակալվել է, մյուս 4-ը՝ հարցաքննվել քրեական գործի շրջանակում: Այս մասին 1lurer.am-ին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից: 

ՔԿ մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը հայտնեց, որ զինծառայողին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասի (մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ) համաձայն:

Ամենաընթերցվածները

Exit mobile version