Սիրելի գործընկերներ։ Ճիշտն ասած՝ ես չգիտեմ, թե ինչու ենք անցնող տարվա ամփոփիչ աշխատանքային քննարկումն անցկացնում հատկապես այս ռեստորանում, բայց ռեստորանը մրցույթով է ընտրվել։ Ես ի՞նչ իմանայի, որ Ալենի եղբայրը ռեստորան է՛լ ունի։ Ալե՛ն, դու լավ կանես գաս տոնածառի տակ կանգնես, որովհետև մրցանակները դու ես հանձնելու։
Եվ այսպես․․․ Ալեն, էդ մեշոկները հանգիստ թող, դրանք նվերներ են։ Խաղալիքները մի՛ պռճոկի․․․ Եվ այսպես, «Տարվա ձեռնամարտը բութ առարկաների կիրառմամբ» նոմինացիայում հաղթողները միանգամից երկուսն են՝ Վահագն Ալեքսանյանն ու Հայկ Սարգսյանը։ Հայկ, էդ շիշը թող սեղանին, արի։ Էն բութ առարկային էլ ասա թող մոտենա։
«Տարվա եսիմ ով» նոմինացիայում հաղթող է ճանաչվում․․․ Էն տղու անունը ի՞նչ էր․․․ Էն որ դառավ Երևանի քաղաքապետ․․․ Մի խոսքով՝ իմացաք։ Մոտեցի Ալենին։ Ա՛յ տղա, ծրար մի՛ դիր Ալենի ջեբը, էդ հետո էլ կհասցնես, հիմա ի՛նքն ա քեզ մրցանակ տալու։
«Տարվա դհոլչին» անվանակարգում․․․ Պարոն Աղազարյան, նստի տեղդ, ոչ թե դհոլի անվանակարգ է, այլ դհոլչու։ «Տարվա դհոլչին» անվանակարգում հաղթող է ճանաչվում Արթուր Դավթյանը։ Ծափահարություններ։
«Տարվա գործատուն» անվանակարգում․․․ Այո, ծափահարությունները տեղին են, նույնիսկ անուն հնչեցնելու կարիք չկա, համեցե՛ք, տիկին Համբարձումյան։ Բայց ինչո՞ւ թուղթ ու գրիչով․․․ Չէ, «տարվա դհոլչուն» մի մոտեցեք, Ալենն ա մրցանակ տալու։ Տիկին Սիլվա, կաշառք չի, մրցանակ ա։ Բայց ամեն դեպքում՝ Դուք նշումներ արեք։
«Տարվա Արգիշտի Քյարամյանը» մրցանակն այս տարի որոշել եմ հանձնել Սուրեն Պապիկյանին։ Սուրո, էդ ո՞ւր ես զանգում։ Այ տղա, որ ասում եմ «որոշել եմ հանձնել», դա ո՛չ միշտ է վերաբերում ՀՀ տարածքներին, հեռախոսդ տեղը դիր, արի։
«Բաղրամյան 26-ում ճամպրուկով փող ընդունող» մրցանակը հանձնվում է․․․ Չէ, անցանք առաջ, սա չզեկուցվող մրցանակ է։ Ալե՛ն, հետո բան կանես՝ դնես ավտոյիս մեջ։ Քո՛ ավտոյի մեջ չէ, այ տղա, քո ավտոն հենց ինքը մրցանակ ա։
«Տարվա զզվածը» մրցանակը․․․ Չէ, կոլեկտիվ մրցանակներ չենք տալիս, հո չե՞նք կարող ամբողջ հայ ժողովրդին մրցանակ տալ։ «Տարվա զզվածը» մրցանակը տրվում է Հայկ Մարությանին։ «Հայփոստը» քանի՞ օրում ա հասցնում Պրագա։
Ոնց հասկացա՝ միանգամից անցնում ենք հեռակա մրցանակներին։ «Տարվա դեսպանը» մրցանակը տրվում է Լիլիթ Մակունցին։ Հենց նոր թուրքական աղբյուրները Արարատ Միրզոյանի միջոցով տեղեկացրեցին, որ տիկին Մակունցը վերջապես բարեհաջող կերպով գտել է ԱՄՆ-ում մեր դեսպանատան շենքը և սկսել աշխատասենյակի կահավորումը։ Ծափահարություններ։
«Տարվա հողատուն» մրցանակը շնորհվում է միանգամից երկու հոգու՝ Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին։
«Տարվա փողատուն» մրցանակը․․․ Չէ, պրն Սուքիասյան, պայքարը թեժ էր, բայց մրցանակն ուղևորվելու է Մալաթիա-Սեբաստիա համայնք։
Լավ, քյալլան սառում ա, բերեք արագացնենք։ Տակը քանի՞ անվանակարգ մնաց, բոլորը ստանում է Ալեն Սիմոնյանը։ Դե լցրեք, լցրեք, Հա՛յկ, շիշըս ո՞ւր ա․․․
4rd.am