ՊՎԾ Ղեկավարի տեղակալ Արա Եղոյանը ֆեյսբուքում գրել է․
Սիրելի՛ հայրենակիցներ,
Ջերմորեն շնորհավորում եմ Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ։
Թող 2022 թ․ լինի խաղաղության, երջանկության, առաջընթացի և նոր ձեռքբերումների տարի։Նախորդ տարին բավականին բարդ տարի էր՝ լի մարտահրավերներով, փորձություններով, չպլանավորված աշխատանքներով։ Սակայն մենք կարողացանք ապացուցել, որ համառ ջանքերի ու աշխատանքի շնորհիվ հնարավոր է դրանք հաղթահարել և գտնել նոր լուծումներ։Մաղթում եմ Ձեզ և Ձեր ընտանիքներին առողջություն և հաջողություն։