Քաղաքականություն

Մակրոնի պորտը տեղը դրեցին 4rd.am

Վերջ, իրականացավ: Այլևս կարող ենք հանգիստ լինել. Հայաստանի հեղափոխության պահապանների նախաձեռնությունը մտավ միջազգային հարաբերությունների դաշտ: Գրեթե Իրանի հեղափոխության պահապանների կորպուսի նման: Միայն պակասում է, որ ռազմական տեխնիկա էլ տրամադրեն, որպեսզի նրանց խոսքն ավելի համոզիչ լինի:

Հայաստանի հեղափոխության պահապանների նախաձեռնության ղեկավար Հայկ Ստեփանյանը ֆեյսբուքյան գրառում է արել և ոչ միայն Մակրոնի պորտն է տեղը դրել, այլ նաև իր աջակցությունն է հայտնել Պուտինին:
Ներկայացնենք Ստեփանյանի գրառման հայերեն թարգմանությունը:

«Չնայած նրան, որ մեծ հարգանքով եմ վերաբերվում Ֆրանսիայի նախագահ Մակրոնին, այնուամենայնիվ, գտնում եմ, որ չի կարելի խառնվել ուրիշ երկրի ներքին գործերին: Օտար երկրի ինքնիշխանությունը չպետք է խախտվի և դրսից ցանկացած միջամտություն անթույլատրելի է: Ամեն դեպքում, այն, ինչ այս րոպեներին կատարվում է Մոսկվայում, չի կարող անտարբեր թողնել: Հուսով ենք, որ բոլոր խնդիրները կլուծվեն խաղաղ ճանապարհով՝ փոխհասկացողության մթնոլորտում: Իմաստություն և դիմացկունություն մեր դաշնակիցներին»:

Ամբողջությամբ կարդացեք 4rd.am կայքում։

Ամենաընթերցվածները

Exit mobile version