Սոցցանցեր

Գաղտնազերծում Հայկ Մարությանի մասին

Սամվել Հովհաննիսյանը ֆեյսբուքում գրել է

Գաղտնազերծեմ Հայկի մասին

Ուրեմն երբ Նիկոլը քայլում էր, նոր նոր դուրս էր եկել Գյումրիից ես Երեւանում էի… ու Հայկի հետ խոսում էինք, հենց այս բազմոցին նստած 2018ի գարնանը… ասեց սենց չի լինի պետքա փոխել էս տխմար իրավիճակը… ես միանալու եմ հեղափոխության պահանջին, գնալու եմ մինչէւ վերջ.. ինչ եք կարծում ինքը փողի համարա եկե՞լ… չէ… եկել ա որ փոխի մեր բոլորի կյանքը դեպի լավը… եթե չի ստացվում ուրիշ բան, բայց ըստ իս ստացվումա, եթե բոլորս օգնենք ավելի լավ կստացվի…

Հայկը 2011ին Ամերիկայում մնաց 6 ամիս, ասեց չէ պիտի հետ գնամ Հայաստանում պիտի լինեմ, էնտեղա իմ տեղը.. թեեւ ուներ գումարի եւ լավ գործերի լիքը առաջարկներ…

Մի խոսքով, Հայկը իմ վստահ համոզմամբ եկել ա որ փոխի ու հեղափոխի… ինձ թվումա ինքը չի շեղվել այլ հենց թիմակիցներն են վաղուց շեղվել օրակարգից…

Եւ շատ կարւեորա որ մնա ու հաղթի այս անորակներին…

Կարդում եմ Հայկի մասին եւ սաստիկ սուտ բաներ, եւ գովեստի խոսքեր… ոչ ավելորդ գովեստնա դուրս գալիս բայց ոչ էլ կոնկրետ ստերը`

Նրանց ովքեր ասում են որ Հայկը կլոունա կամ հիմար, ապա ասեմ որ անձամբ ինձ հետ մաթեմա պարապել 95 թվին, եւ մի քանի նախագիծ ենք արել որոնցում միշտ Հայկի խելքը, լոգիկան, բանակցելու արվեստը փայլելա… Հայկը տեսած տղայա եւ որոշների պես չտես ու աչքածակ չի…

Ինքս միշտ նշել եմ որ քաղաքում խնդիրներ կա, նշել եմ որ ֆիզիկայի կամ ֆիրդուսի պրոյեկտները Հայկը պետքա ատամներով չթողներ, հաստատ էլի կլինեն բացթողումներ… բայց եթե գնահատում ենք ընդհանուր. ԼԻՆԵՐ Հայկը Երեւանցիների կյանքում կամ ՉԼԻՆԵՐ ապա վստահ լիներ ու մնա… որտեւ իր սիրտը քաղաքի ու Հայաստանի համար ցավումա… Էդքանը կարող եմ ասել… եթե իրեն էլ հանեն խաղից ապա ոչ մի անկախ մարդ չի մնա այն էլ ընտրված (նու չհաշված ՏԻՄ ընտրությունները)

Ամենաընթերցվածները

Exit mobile version