Քաղաքականություն

Ինչու քայլիստ հեղափոխականները չեն լայքում Փաշինյանին

Կեսգիշերն անց Փաշինյանը իր սիրելի ֆեյսբուքում գրառում է կատարել Ղազախստանի դեպքերի հետ կապված ՀԱՊԿ գործողությունների մասին, որում մասնավորապես նշել է, որ որոշում է կայացվել ՀԱՊԿ խաղաղապահ ուժեր ուղարկել Ղազախստան՝ իրավիճակի կայունացման նպատակով։

Զավեշտալի է գլխավոր քայլիստ հեղափոխական Փաշինյանի անունից այսպիսի բովանդակություն կարդալը, հատկապես, երբ նրա ֆեյսբուքյան լուսանկարը վարչապետ դառնալուց երեք տարի անց էլ շարունակում է մնալ հեղափոխական արյունոտ վիրակապը։

Բայց հատկանշական է այս գրառման արձագանքները։ Նախ հետևորդների մեծ մասին զայրացրել է այս գրառումը, հավանաբար նրանք հեղափոխական-մշակութային շոկի են ենթարկվել գլխավոր քայլողի այս գրառումից, և երկրորդ՝ իր կուսակցության պատգամավորները նույնիսկ չեն հավանել գրառումը, դրա արձագանքների խայտառակ պատկերը գոնե փոքր ինչ մեղմելու համար։ Միայն Ալեն Սիմոնյանն է պարտաճանաչ պիոների պես հավանել, ինչը ևս շատ հետաքրքիր է։

Այս իրավիճակից ակնհայտ է դառնում, որ Փաշինյանին ոչ միայն չի հետաքրքրում իր համակիրների կարծիքը, այլ նաև խորհրդարանական կառավարման երկրում վարչապետին ընդհանրապես չի հետաքրքրում իր պատգամավորների կարծիքը։ Ամենայն հավանականությամբ նա ոչ միայն չի քննարկել և չի քննարկում նրանց հետ որևէ հարց, այլ նույնիսկ տեղյակ չի պահում նրանց։ Փաշինյանը, հավանաբար, նրանց համարում է իր ուսապարկերը, ինչպես մի առիթով անկեղծացել էր նրանցից մեկը, իսկ ուսապարկերի հետ, բնականաբար, քննարկում ծավալել, առավել ևս կարծիք ակնկալել նրանցից, հավատացեք, հեշտ գործ չէ, նույնիսկ անհնար է։

Ամենաընթերցվածները

Exit mobile version