Քաղաքականություն

1993 թվականին Լևոն Տեր-Պետրոսյանը մերժում է Շևարնադձեին և զորք չի ուղարկում Վրաստան

Հարութ Ուլոյանը ֆեյսբուքում գրել է

93 թվականին Վրաստանում Գամսախուրդիա-Շևարնադձե առճակատման և ներքաղաքական լարված իրավիճակի պայմաններում նախագահ Շևարնադձեն դիմում է Հայաստանի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին, խնդրելով Վրաստանի ներքին կայունությունը վերականգնելու և «այլ երկրների զինված խմբավորումների դեմ» պայքարելու համար խաղաղարար զորք ուղարկել Վրաստան:

Տեր-Պետրոսյանը կայունության շուտափույթ վերականգնում մաղթելով Վրաստանին, վերջինիս ներքին գործերին չխառնվելու և երկու ժողովուրդների հարաբերությունները չխաթարելու հիմնավորմամբ մերժում է զորախումբ ուղարկելու խնդրանքը:

Ամենաընթերցվածները

Exit mobile version