Արտակ Հարությունյանը ֆեյսբուքում գրել է․
Հիմա մի փոքր ավելի լուրջ։ Իհարկե ինձ հետաքրքրում է այլ երկրների, ու հատկապես գործընկեր երկրների ու նրանց ժողովուրդների, բնակչության, քաղաքացիների ճակատագիրը։ Բայց առաջնայինը հետաքրքրում է իմ երկիրը, պետությունը, ժողովուրդը, քաղաքացին։
Ու դա է պատճառը, որ երեկվա՝ Նիկոլի հաղորդագրությունները խորը վրդովմունք առաջացրին։ Հասկանալի է, որ Նիկոլը ՀԱՊԿ-ում կամ ՀԱՊԿ անվտանգության խորհրդում ոչ միայն որոշիչ ազդեցություն չունի, այլ ընդհանրապես ազդեցություն չունի։ Գլոբալ առումով այս կառույցում վճռորոշ է միայն մի պետության ու վերջինիս ղեկավարի կարծիքը։
Բայց որ երկիրդ, պետությունդ ու քեզ հասցնես այն օրին, որ քեզ երբ ու ոնց ուզեն օգտագործեն, դա արդեն ինքնիշխանության շատ մեծ կորուստ է։ Նիկոլն իհարկե շուտով կխոսի, ու աչքերից կայծեր թափելով, բերանը ծռած, հոխորտանք ղժղժոցով կբացատրի, որի ինքը զուտ կատարել է իր հանձնառույթը, ընդամենը օրենքի պահանջին համապատասխան նիստ է հրավիրել, ապա հրապարակել խորհրդի, ոչ թե իր անձնական որոշումը։
Բայց դա այդքան էլ այդպես չի, որտև ամեն ինչ կարելի էր անել՝ առանց քո վրա սլաքներն ուղղելու, ինչը Նիկոլն արել է առանց վարանելու։
Հետաքրքրության համար գուգլեք, ու ռուսական (ու ոչ միայն ռուսական) մի շարք առաջավոր ԶԼՄներում, տելեգրամյան ալիքներում ու այլուր կգտնեք այս ձևակերպումը.
«Премьер-министр Армении Никол Пашинян заявил, что в связи с обращением президента Казахстана принял решение направить коллективные миротворческие силы ОДКБ в республику с целью стабилизации и нормализации обстановки»։
Հասկանում եք, ինֆոն բավական ակտիվ տարածվում է նաև էնպես, որ Նիկոլն է որոշումն ընդունել։ Էն Նիկոլը, որ իրան հեռու էր պահում ՀԱՊԿ անդամ մյուս երկրների ղեկավարներից, իրեն՝ ի տարբերություն վերջինների, ժողովրդի կարծիքը հաշվի առնող կոչելով։ Էն Նիկոլը, որ «հեղափոխական» էր, էն Նիկոլը, որը «ժողովրդական» էր։
Ու ո՞վ է հիմա դառնալու Ղազախստանի ժողովրդի չուզողը։ Պուտի՞նը։ Լուկաշենկո՞ն։ Ռուսաստա՞նը… Չէ, Հայաստանը, որ ասում էր, թե ժողովրդական է։ Նիկոլը, ով վաղուց արդեն ինքնուրույն որոշում ընդունելու իրավունք չունի, բայց դե «ժողովրդական» ու «հեղափոխական» էր։
Մենք, Նիկոլի թեթև ձեռքով, դարձել ենք թուլացած, կախման մեջ գտնվող մի երկիր։ Որի սահմանները թշնամու մտնելը-չմտնելը ուրիշն է որոշում, որով ճանապարհ տալը ուրիշն է որոշում, որի ու Թուրքիայի հրբերությունների բարելավման քննարկումը Ռուսաստանում է լինելու ու ուրիշն է որոշելու։ Որը մեկ մատի հպումով դառնալու է Ղազախստանում բողոքի ալիքը ճնշելու «առաջնորդը»։