Մի նոր բարբաջանքների շարան է սկսվել վազգենիշխանյանադաշնակական թաղերում. Լիզա Ճաղարյան
Լիզա Ճաղարյանը ֆեյսբուքում գրել է.
Հիմա մի նոր բարբաջանքների շարան է սկսվել վազգենիշխանյանադաշնակական թաղերում. «հանցակիցներ» են պեղում, թե ովքեր են հեղափոխությանն աջակցել ու «դիմակազերծ» են անում։ Էդ որ մենք հեղափոխությանն աջակցում էինք` հեչ զարմանալի բան չկա. ռոբասերժական բանդայի բեսպրեդելի տարիներին ամենաշատ հարվածները Հայ ազգային կոնգրեսն է ստացել սրանցից։ Բա չիմանա՞նք, թե էսօրվա 17ուկեսական «վարչապետացու» Մանուկյան Վազգենն ինչի էր խանդավառվել էդ հեղափոխությամբ, երբ այդ նույն Սերժիկ Սարգսյանի` հատուկ իր համար ստեղծած Հանրային խորհուրդ–կույր աղիքի «նախագա» էր կարգվել ու տաքուկ–փափուկ–ապահով թոշակառուի կյանք էր վայելում։Էս էլ հո պարոն Մանուկյանի չուզողներս չենք գրել, գրել է էս նույն «վարչապետացուին» ու նրա թիկունքում կանգնածներին գովազդող «Հրապարակ»–ը։Հղումը մեկնաբանության մեջ է, «վայելեք»։