Քաղաքականություն

Տղա ջան, մանդատդ դիր, գնա, տանը վեր ընկիր 4rd.am

ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն այսօր խորհրդարանում հայտարարել է. «30 տարի իշխանության մեջ եղած մարդիկ մեզ մեղադրում են 2,5 տարում չարածների մեջ», և վստահություն հայտնել, որ այդ չարածներն էլ կուղղեն, կհասցնեն։ 

«ՉԻ». Եթե ճիշտ ենք հիշում, 2000 թվականին Արա Սահակյանը, որն այն ժամանակ «Արմատ» կազմակերպության անդամ էր, հեռուստաալիքներից մեկին տված հարցազրույցում անդրադարձավ Արշակ Սադոյանի հաճախակի կրկնվող այն արտահայտությանը, թե գյոզալ երկիրն այնպես են քանդել, որ հիմա չեն կարողանում սարքել: Իհարկե, Քոչարյանի օրոք դա շատերն էին ասում, բայց Արշակ Սադոյանը դա ամեն օր էր հայտարարում:

Արա Սահակյանը հետևյալն ասաց. «Եթե Արշակ Սադոյանը պատգամավոր է դարձել, սակայն հայտարարում է, թե երկիրը չի կարողանում սարքել, ուրեմն՝ մանդատդ վայր դիր, գնա, տանդ վեր ընկիր, թող քո տեղը գան նրանք, ովքեր կարող են երկիր սարքել»:

Հիմա նույնը Ալեն Սիմոնյանին պետք է ասել: Տղա ջան, եթե ի վիճակի չեք երկիր ղեկավարել, պետություն սարքել, եթե ձեր անճարակության, տգիտության և երկիրը վարի տալու պատճառները ձեր մեջ տեսնելու փոխարեն նախորդ 30 տարիների վրա եք գցում, ուրեմն՝ մանդատներդ վայր դրեք, գնացեք, ձեր տներում վեր ընկեք: Թող իշխանության գան այն մարդիկ, որոնք ունակ են պետություն ղեկավարել և կառուցել: 

Ամբողջությամբ կարդացեք 4rd.am կայքում։

Ամենաընթերցվածները

Exit mobile version