Քաղաքականություն

Փաշինյանը կհեռանա 2022-ին. Վահան Բաբայան

«2021 թվականը, փաստացի, առաջին կապիտուլյացիոն տարին էր անկախ Հայաստանի նորագույն պատմության մեջ, -«Փաստինֆո» -ի եթերում հայտարարել է Ռեֆորմիստների կուսակցության նախագահ, 5-րդ գումարման ԱԺ պատգամավոր Վահան Բաբայանը։ Մինչ այդ՝ մոտ 30 տարի, մենք ունեցել ենք այլ երկիր, այլ իրողություններ, սկզբունքներ ինչպես արտաքին, այնպես էլ ներքին քաղաքականության մեջ։ Առաջնահերթությունները, անվտանգության ոլորտը բոլորովին այլ էին։ Այդ մարդու, որի մասին դուք խոսում եք, բոլոր հայտարարությունները, ոչ միայն նրա վերջին ասուլիսի ժամանակ հնչածները՝ կապիտուլյացիոն բնույթ են կրում»։

«Այս իշխանությունների վարած քաղաքականությունը 2018 թվականից ի վեր իրականացվել է՝ արցախյան հարցի տրամաբանությունը, բուն ղարաբաղյան ազատագրական պայքարի պատմությունը փոխելու նպատակով, և պետք է խոստովանել, որ դա նրանց հաջողվել է», – շարունակում է մեր զրուցակիցը: Ցավոք, հաջողվեց ոչ միայն արտաքին ուժերի և կոնկրետ դեմքերի օգնությամբ, այլ նաև մեր ժողովրդի, նրա այն մասի, որն այս տարի կրկին քվեարկեց ներկայիս իշխանության օգտին՝ դրանով իսկ Հավանություն տալով Ռուսաստանին ուրանալու քաղաքականությանը։ Դա չի հրապարակայնացվում, բայց քաղաքական գործիչները, փորձագետներն ու վերլուծաբանները շատ լավ հասկանում են, թե Հայաստանում, թե Ռուսաստանում, թե արտերկրում։ Իսկ տարեվերջին իր հայտարարությամբ Փաշինյանը, փաստորեն, բացում է քողը, որպեսզի մարդիկ կարողանան ազատ ասել. «գիտեք, Արցախը ոչ միայն հայկական տարածք է, իսկ խնդիրները սկսվել են ոչ թե 2018 – ին, այլ շատ ավելի շուտ։

Ստացվում է, որ 2022 թվականին մենք անցնում ենք մեկ այլ փուլ, որտեղ Հայաստանն այլևս չի շարունակելու ազատագրական պայքարի քաղաքականությունը, Արցախի ինքնորոշման քաղաքականությունը, այսինքն՝ այն քաղաքականությունը, որով 30 տարի առաջ սկսվեց ազատագրական շարժումը, պատերազմը, որի ընթացքը, կարելի է ասել, փոխեց պատմությունը»։

«Արցախի ղեկավարության կողմից հետեւած կոշտ հայտարարությունները ես շատ ուշացած կանվանեի, – կարծում է Վահան Բաբայանը։ – Ավելի լավ կլիներ, որ նրանք ժամանակին նման պատասխաններ տային ու նշեին, որ Հայաստանի կառավարությունը հակաղարաբաղյան քաղաքականություն է վարում։ Ես չեմ հավատում, որ արցախահայությունը, նկատի ունեմ այն տարածքը, որը մնացել է Արցախից, տվել է իր համաձայնությունը Ադրբեջանի կազմում կարգավիճակին։ Լավ է, որ նրանք այդ մասին հայտարարել են գոնե հիմա»։

Ամենաընթերցվածները

Exit mobile version