Քաղաքականություն

Հույս ունենք, որ եթե Հայաստանը նման իրավիճակում հայտնվի, կստանա համապատասխան օգնություն. ԱԽՔ

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը «Լուրեր»-ի տաղավարում անդրադարձավ այն հարցին, թե ինչու է ՀԱՊԿ-ում ՀՀ նախագահության շրջանում որոշում կայացվել ՀԱՊԿ խաղաղապահ ուժեր ուղարկել Ղազախստան:

«Լուրեր»-ի մեկնաբանը նշեց, որ Հայաստանը նման արձագանք չստացավ, երբ մեր երկրին էր օգնություն անհրաժեշտ: Խոսքն ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից ՀՀ սուվերեն տարածքը խախտելու մասին է:  

«ՀԱՊԿ մեխանիզմներն առաջին անգամ աշխատեցրել ենք, ցույց ենք տվել՝ ինչպես պետք է աշխատեն: Հույս ունենք, որ հետագայում, եթե Հայաստանը նման իրավիճակում հայտնվի, ապա կստանա համապատասխան օգնություն»,- ասաց Գրիգորյանը:

Հարցին՝ ինչ զորախումբ է նախատեսված ուղարկել Հայաստանից, և արդյոք մեկնե՞լ է, Արմեն Գրիգորյանը պատասխանեց, որ զորախմբի մասնակցության և օպերացիայի մասին մանրամասն տեղեկությունը ՊՆ-ն պարբերաբար տրամադրելու է:

«Հայաստանի խաղաղապահ ուժերը մասնակցելու են ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտների պաշտպանությանը»,- հայտնեց Գրիգորյանը:

Ամենաընթերցվածները

Exit mobile version