Դավիթ Հովհաննիսյանը ֆեյսբուքում գրել է․
Սա հատված է հերթական դատապատող հայտարարությունից, որ այս օրերին հերթով ընդունում են տարատեսակ կուսակցություններ, կազմակերպություններ և Գայանե Շագոյանը:
Զուտ հիշեցման կարգով` ինչ կլինի եթե վերջին մեկ տարում Հայաստանը չփորձի բավարարել ռուսական արտաքին քաղաքական շահը կամ առավել ևս հակառակվի դրան
Ռուսաստանի քմահաճույքով
-Արցախում ապրող հայերը կհայտնվեն ցեղասպանության վտանգի առջև
-Կկորցնենք Արցախի հայկական մնացած մասը
-Ադրբեջանը ագրեսիա կիրականացնի Սյունիքում կամ Տավուշում կամ ցանկացած մարզում
-Հայաստանում կարող էր սկսել քաղաքացիական պատերազմ կամ զինված հեղաշրջում
Ուղիղ մի տարի այս ամենը տեղի ունենում կամ չի ունենում Ռուսաստանի ցանկությամբ և երկընտրանքը, որի առջև մենք կանգնած ենք, շատ պարզ է` կամ բավարարում ես Ռուսաստանի շահերը կամ գնում ես ուկրաինացման ճանապարհով` կորցնելով տարածքներ այս անգամ արդեն քո օֆիցիալ տարածքից: Ինձ թվում է այս պարզ ճշմարտությունը կարելի էր հասկանալ մի տարում:
Նիկոլ Փաշինյանը չի ընդունում կամ մերժում Ռուսաստանի առաջարկները, այլ Նիկոլ Փաշինյանի որոշումների և կառավարման արդյունքում հայտնված Հայաստանը և բոլոր համեմատությունները 90-ականների հետ ուղղակի անտեղի է: 90-ականներին Լևոն Տեր-Պետրոսյանի կառավարած Հայաստանը կարող էր մերժել Ռուսաստանի առաջարկ, որը չէր բխում Հայաստանի շահերից, այսօրվա Հայաստանը ոչինչ չի կարող մերժել Ռուսաստանին: Եթե իհարկե չենք ուզում ընտրել ավելի մեծ աղետների ճանապարհը:
Եթե որևէ մեկը ուզում էր Հայաստանը չհայտնվի ռուսական սատելիտի կարգավիճակում` մինչև 2020թ. սեպտեմբերի 27-ը ժամանակ ուներ համոզելու Նիկոլին չընկնել ոչմիթիզհողականության, հայդատականության կեղտաջրերը և ռացիոնալ որոշում կայացնելու: Հիմա որպեսզի Հայաստանը բավարար ռեսուրս ձեռք բերի ինքուրույն ապահովելու իր անվտանգությունը պահանջվում է երկար տարիներ, միլիարդավոր դոլարներ և նորից ու նորից` ռացիոնալ որոշումներ:
Միգուցե ժամանա՞կն է հասունանալու