Սոցցանցեր

Չեմ հիշում, որ 2010-ականներից որեւէ քաղաքական գործիչ տագնապ հնչեցներ, որ Թուրքիան Երեւանի քթի տակ՝ Նախիջեւանում, ռազմաբազա է ստեղծում

Վահրամ Աթանեսյանը ֆեյսբուքում գրել է.

Չեմ հիշում, որ 2010-ական թվականներից սկսած հայ որեւէ բարձրաստիճան պաշտոնյա, քաղաքական գործիչ տագնապ հնչեցներ, որ Թուրքիան Երեւանի քթի տակ՝ Նախիջեւանում, ռազմաբազա է ստեղծում: Չեմ հիշում, որ խոսվեր ապրիլյան քառօրյայից հետո Թուրքիային Ադրբեջանի տարածքում ռազմաօդային ուժերի երկու բազա տրամադրելու մասին: Թեեւ տեղեկությունը նույնիսկ ադրբեջանական վտարանդիության աղբյուրներն էին տարածում բաց խողովակներով: Բոլորն սպասում էին, որ կարձագանքի Ռուսաստանը: Իսկ Մոսկվան մարգարեի խորհրդավորությամբ լռում էր: Այն դեպքում, երբ Վրաստանում երկու տասնյակ ամերիկացի ռազմական հրահանգիչների ներկայությունը Վաշինգտոն-Մոսկվա դիվանագիտական փոխհրաձգություն էր հարուցում եւ կհարուցի նաեւ վաղը: Ադրբեջանում քայլ առ քայլ ռազմական ներկայություն ամրապնդող Թուրքիայի դեմ ոչինչ չձեռնարկած, ուժերի հարաբերակցությունը եւ դրանից բխող սպառնալիքները չհաշվարկած, Հայաստանի եւ Արցախի անվտանգության լրացուցիչ ռեսուրսներ ներգրավելու ուղղությամբ ոչինչ չարած նախկին պաշտոնյաներն այսօր ,,կուսական,, զարմանք են խաղացնում, թե այդ ինչպե՞՜ս Աղդամում ռուս-թուրքական մոնիտորինգի ,,օրթախ մերքեզի,, բացվեց: Իրոք զարմացա՞ծ են:

Ամենաընթերցվածները

Exit mobile version