Ալմաթիի Հանրապետության հրապարակում՝ Ղազախստանի նախագահի նստավայրից ոչ հեռու, անվտանգության աշխատակիցների հատուկ գործողություն է ընթանում։ Ըստ Sputnik Ղազախստանի՝ պարբերաբար լսվում են ավտոմատների կրակահերթեր։
ՏԱՍՍ-ը հաղորդում է, որ հրապարակի մոտերքում՝ փողոցում ընկած են մի քանի դիեր, կան նաև մի քանի գնդակոծված մեքենաներ, որոնց ներսում ևս կան մարդկանց դիեր։ Զինվորականները պահանջում են, որպեսզի քաղաքացիները լքեն հրապարակի տարածքը ու նախազգուշացնում են մաքրման աշխատանքների շուտափույթ սկսման մասին։