Քաղաքականություն

Թե ինչպե՞ս կառուցվեց ու քանդվեց Հայաստանը, դա էլ թող մտավորական Ալվարդի խղճին մնա

Ջավահիր Այվազյանը ֆեյսբուքում գրել է

Գրող-հրապարակախոս, դաշնակ Ալվարդ Պետրոսյանը Yerkir.am-ին ասել է․«Լեւոնն իմ ուսանողական տարիների ընկերն է եղել, նույն համալսարանում ենք սովորել: Ինչո՞ւ են նրան մեղադրում Նիկոլ Փաշինյանին աճեցնելու մեջ, որովհետեւ գաղափարակիցն է: Արցախը Լեւոնի համար գործիք էր, հայրենիք չէր: Այն ժամանակ մենք այդքան չէինք պատկերացնում, որովհետեւ «Պայքար, պայքար մինչեւ վերջ» պաթետիկ հայտարարությունը դարձավ թեւավոր խոսք։ Հետո հասկացանք, որ նրանց համար Արցախը գործիք է։ Լեւոնի նկատմամբ ասում էինք՝ «թողություն տուր, Տե՛ր, ծանր խավարին, միայն թե թող նա թողնի հեռանա»։https://yerkir.am/news/view/258101.html…

Կայքն էլ տեղեկացնում է,որ ԱլվարդՊետրոսյանն այն մտավորականներից է, որը առնչություն է ունեցել նորանկախ Հայաստանի բոլոր ղեկավարների հետ, բայց չի մանրամասնում թե Ալվարդ Պետրոսյանն ինչ առնչություն է ունեցել Լևոն Տեր-Պետրոսյանի հետ, միայն նույն համալսարանում սովորելը դեռ չի նշանակում առնչություն ունենալ։ Նույն կուրսում էլ չեն սովորել։Սա ի միջի այլոց։ Տիկին դաշնակը նույնպես չի մանրամասնում, թե Նիկոլը ինչո՞վ է գաղափարակից Լևոն Տեր-Պետրոսյանին , երբ կյանքը ցույց տվեց,որ Նիկոլն իր արտաքին քաղաքականությունը կառուցեց դաշնակցական և ռոբասերժական քաղաքականության “ոչմիթիզականության” վրա, նույնիսկ ավելորդ է հիշեցնել Նիկոլի հայտարարությունները։Դարձյալ տիկին Աալվարդը չի մանրամասնում ,թե ոնց է հասկացել, որ Արցախը գործիք է, երբ Լևոնն է ազատագրել Արցախը։ Քիչ թե շատ մեր նորագույն պատմությանը ծանոթ մեկը բացի տիկին Ալվարդից չի կարող հիշել, թե ով էր ասում՝ «թողություն տուր, Տե՛ր, ծանր խավարին, միայն թե թող նա թողնի հեռանա»։ Լևոն Տեր-Պետրոսյանի հեռանալու համար միայն դաշնակները պիտի խնդրեին , ոչ թե Տիրոջից, այլ “հայտնի ուժերից”, ինչը և տեղի ունեցավ և դաշնակցական լիդերները բանտերից ազատ արձակվեցին իրավիճակի փոփոխման պատճառաբանությամբ։ Իսկ,թե ինչպե՞ս կառուցվեց ու քանդվեց Հայաստանը, դա էլ թող մտավորական Ալվարդի խղճին մնա։

Ամենաընթերցվածները

Exit mobile version