ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը «Հրապարակին» տված հարցազրույցում ասել է. «Ես քաղաքական գործիչ եմ, երբ միտք եմ արտահայտում, պարտավոր չեմ նաև փաստարկներ ներկայացնել, այլ հարց է, թե իմ միտքն ինչքանով ընդունելի կլինի հանրության համար»:
«ՉԻ». Դե հա էլի, հիմա էս ո՞ր դարն է, որ մարդ միտք հայտնի ու դա փաստարկված լինի: Կարելի է ասել, որ Հովիկ Աղազարյանի այս խոսքի մեջ խտացված է այսօրվա իշխանության և ինչո՞ւ ոչ՝ ընդդիմության էությունը:
Իրենք մտքեր են հայտնում: Ամեն օր: Եթերներով, լայվերով, ամբիոնից, հարթակից: Բայց նույնիսկ ամենապրոֆեսիոնալ արշավախումբը դրանց մեջ գեթ մի հատիկ փաստարկ չի կարող պեղել: Շատ պարզ պատճառով. իրենք պարտավոր չեն փաստարկներ ներկայացնել:
Ու չես էլ կարող սրանց բացատրել, որ առանց փաստարկների արտահայտած միտքը կարող է զառանցանք համարվել: Օրինակ, մարդը կարող է ասել. «Հայաստանը 2020-ին հաղթել է պատերազմում»: Կամ՝ «Ով էլ լիներ, այս պատերազմում պարտվելու էինք»: Սրանք մտքեր են, բայց առանց փաստարկների:
Ահա այսպես՝ առավոտից երեկո ճամարտակում են, կներեք՝ միտք են արտահայտում:
Ամբողջությամբ կարդացեք 4rd.am կայքում։