Քաղաքականություն
Փաշինյանին տեղեկացրեք, որ սաղմոսները նա ասմունքում է Լևոն Տեր-Պետրոսյանի թարգմանությամբ

Հունվարի 5-ին, ճրագալույցի երեկոյան, Սուրբծննդյան տոնի առիթով Նիկոլ Փաշինյանը ազգին շնորհավորել է հերթական սաղմոսերգությամբ: Դրանից առաջ նա նույնպիսի «ծիսակատարությամբ» տարբեր առիթներով հանդես է եկել նաև 2018-ին, 2019-ին, 2020-ին և 2021-ին:
Ինչո՞վ կարելի է բացատրել պետական գործչի համար անսովոր և ոչ վայել այս կատակերգությունը: Ըստ երևույթին, Փաշինյանին այլևս չի բավարարում ազգին անընդհատ խաբելու մարմաջը, ուստի որոշել է խաբել թե՛ ազգին, թե՛ Աստծուն։ Մարդն իր ամբողջ գիտակցական կյանքում ունեցել է մի կարգախոս՝ «Խաբել ամենքին, ամենուր, ամեն պահի»։ Խաբել ու քցել է իր խմբագրության աշխատողներին, քաղաքական գործընկերներին, վարչապետ դառնալուց հետո՝ աշխարհի հզորներին, իր թիմակիցներին։ Այս տեմպերով, բնականաբար, վաղ թե ուշ հասնելու էր Աստծուն։ Բայց դե հո Աստծուն բացառություն չէ՞ր անելու։ Մանավանդ, որ ինքն էլ է իրեն համարում տիեզերական մասշտաբի գործիչ։ Հավասարը հավասարին։ Համ էլ Աստծուն չխաբել մի տեսակ չէր ստացվի։ Կնշանակեր, որ շեղվում է բոլորին խաբելու իր սկզբունքից։ Իսկ սկզբունքը կարևոր է։ Աստված, իհարկե, վերևից կծիծաղի այս խղճուկ փորձերի վրա․ Աստված էդպիսի՞ բաներ է տեսել։ Մենակ թե մեր աստվածավախ ժողովուրդն է մեղք, որ կարող է հավատալ մերօրյա Բենդերի հոգեպարար սաղմոսերգությանը։
Այս մայմունությունից մեր հասարակության ականջներն ու նյարդերը խնայելու թերևս մի հակաթույն կա․ Նիկոլ Փաշինյանին տեղեկացնել, որ սաղմոսները նա ասմունքում է Լևոն Տեր-Պետրոսյանի թարգմանությամբ՝ «Աստուածաշունչ, Մատեան Հին և Նոր Կտակարանների, Արևելահայերեն նոր թարգմանութիւն, Մայր Աթոռ Ս. Էջմիածին, 1994» գրքից (էջ 736-832):
Մեկնումեկդ խաբար արեք Փաշինյանին ու կտեսնեք՝ Լևոնի ինադու այլևս սաղմոս չի կարդա։ Գոնե այս մի դարդից կպրծնենք։

Քաղաքականություն
Նիկոլը նստելու ա․ Մանուել Մանուկյան (Տեսանյութ)
Քաղաքականություն
Լրագրողը ջուրը շփեց Ագնեսա Խամոյանի վրա (Տեսանյութ)
Քաղաքականություն
Նիկոլը 2 ամիս չի՛ դիմանալու, Նիկոլին հեռացնելն օրերի հարց է․ Շահե Աճեմյան (Տեսանյութ)
-
Քաղաքականություն3 days ago
Տարրական կուլտուրա չունես․ ոստիկանը՝ Աննա Գրիգորյանին (Տեսանյութ)
-
Քաղաքականություն3 days ago
Քաղաքացուն հարվածած ցուցարարին ձերբակալեցին (Տեսանյութ)
-
Քաղաքականություն4 days ago
Նիկոլ Փաշինյանի վարորդ Ամիգո Ղուկասյանը՝ խաղատանը (Տեսանյութ)
-
Քաղաքականություն3 days ago
Ես նախագահող եմ, վերջինը կխոսեմ, առաջինը դուք ելույթ ունեցեք. Փաշինյանը՝ Լուկաշենկոյին (Տեսանյութ)
-
Քաղաքականություն3 days ago
«Հանուն Արցախի ենք ճամփա փակում», «Հանուն Արցախի 30 տարի կերել-պրծել եք»․ վեճ՝ քաղաքացիների միջև (Տեսանյութ)
-
Քաղաքականություն3 days ago
Ինչ են անում ցուցարարների հետ ոստիկանությունում (Տեսանյութ)
-
Քաղաքականություն9 hours ago
Հենց նոր կարմիր և սև բերետավորները բռնաբարեցին․․․ Գեղամ Մանուկյան (Տեսանյութ)
-
Քաղաքականություն3 days ago
Ցուցարարները հարձակվեցին քաղաքացու վրա և հարվածեցին նրան (Տեսանյութ)