ՀՀ նախկին վարչապետ Արմեն Դարբինյանը ֆեյսբուքում գրել է․
Նախագահ Տեր֊Պետրոսյանը անառարկելի հեղինակություն էր 90֊ականների հետխորհրդային առաջնորդների շրջանում. նրա խոսքին աչալուրջ էին լինում, խորհրդին հետևում էին, և նրան թույլատրվում էր ամեն ինչ` անգամ ոչ մի գրամ չխմել այդ “գործի” տիտանների շրջապատում։ Դե պատկերացրեք իմ` երիտասարդ նախարարիս վիճակը, երբ պաշտոնական պատվիրակությունների պատվին տրվող ճաշկերույթների ժամանակ նախագահներ Ելցինի կամ Նիյազովի հայացքը կանգնում էր ինձ վրա` Տեր֊Պետրոսյանի փոխարեն штрафную рюмку ինձանից պահանջելով։) Հատկապես ծանր էր ինձ համար 1997-ին Աշգաբատ կատարած այցը` մի երկու ամիս խելքս գլուխս չէր գալիս դրանից հետո։))
Սրտանց շնորհավորում եմ Նախագահ Տեր֊Պետրոսյանին ծննդյան օրվա կապակցությամբ։