Արտաքին աշխարհ
Ղազախստանում 3 երեխա է սպանվել
Ղազախստանի երեխայի իրավունքների պաշտպան Արուժան Սաինը հայտարարել է հանրապետությունում անկարգությունների ժամանակ երեք երեխայի մահվան մասին, հայտնում է Khabar 24 հեռուստաալիքը։
«Զոհվածների թվում կան անչափահասներ: Ղազախստանի երեխաների օմբուդսմեն Արուժան Սաինը հաստատել է 11-ամյա և 15-ամյա դեռահասի, ինչպես նաև չորսամյա աղջկա մահվան մասին տեղեկությունները», – հաղորդում է հեռուստատեսությունը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հունվարի 5-ին մեկ երեխա մահացել էր հրազենային վնասվածքից, որը ստացել է ընտանիքի հետ քայլելիս։ Ուրբաթ օրը՝ հունվարի 7-ին, զինված անձինք կրակել են մեքենայի վրա, որում եղել է դեռահասը հոր հետ, բժիշկները կարողացել են փրկել միայն ծնողի կյանքը։ Ավելի ուշ նմանատիպ իրադարձությունների հետևանքով հայտնի դարձավ 4 տարեկան մի աղջկա մահվան մասին ևս:
Արտաքին աշխարհ
Բաքվում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել. բնակիչները լքում են տները
Երկուշաբթի երեկոյան Բաքվում երկրաշարժ է տեղի ունեցել, ուժգին ցնցումներ են զգացվել, դեպքի վայրից հայտնում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։
Քաղաքի բնակիչները սկսել են լքել իրենց տները։
Հանրապետական սեյսմոլոգիական ծառայության կենտրոնից հայտնել են, որ Կասպից ծովում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։
Երկրաշարժը գրանցվել է Բաքվի ժամանակով 00:01-ին։
Երկրաշարժը զգացել են Խաչմազի, Գուբայի, Բաքվի, Սումգայիթի և Աբշերոնի բնակիչները։
Արտաքին աշխարհ
Ուժգին երկրաշարժ Ադրբեջանում
Քիչ առաջ, Երևանի ժամանակով 00.01-ին 5,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ադրբեջանում: Օջախի խորությունը 35 կմ է:
Այս մասին տեղեկանում ենք եվրոպական սեյսմոլոգիական ծառայության կայքից: