Քաղաքականություն

Չհասկացանք քեզ, պարոն Նախագահ: Իտալացին որ իտալացի է՝ հասկացավ, մենք՝ չէ

Կառլոս Ռաիսյանը ֆեյսբուքում գրել է

Չհասկացանք քեզ , պարոն Նախագահ : Իտալացին որ իտալացի է ՝ հասկացավ , մենք ՝ չէ : Ձախորդության սովոր ենք , հայ ենք , ի՞նչ անենք : Ականջներով ենք սիրում ու միֆերով ապրում : Ավերակների ու փլատակների տակից Հաղթանակի աշտարակ էիր բարձրացրել : Պարզվեց , անգամ հաղթանակը կարելի է քանդել քար առ քար , կամ ինչպես հիմա մոդայիկ է ՝ թիզ առ թիզ : Տեղը կառուցել գերեզմանոց :

Իսկական , արժանապատիվ հաղթանակի սովոր չէինք : Եթե ժողովրդի կեսը չեն մորթել , եթե երկրի կեսը չեն խլել ու մենք ողբալու սուտի բարոյականությամբ փաթեթավորած պատճառ չունենք , դա ի՞նչ հաղթանակ : Այ հիմա մենք մեր կոմֆորտ գոտում ենք ու հիմա էլ քեզ չենք հասկանում : Ի՞նչ հասկանալու մարդ ես , որ հասկանանք : Հասկանանք կարող ա չոքած հալերիցս ՝ ոտքի կանգնենք : Է բա՞ էդ մեզ կսազի : Բա ամոթ չի՞ :

Շնորհավորում եմ մեզ ծննդիդ կապակցությամբ , հիմնադիր նախագահ : Առողջ լինես ու ողջամտությունդ չխամրի : Մաղթում եմ մեզ , որ խելք ունենանք , գոնե ՝ հետին : Հայ ենք , ի՞նչ անենք : Շատ էիր , մեծ էիր : Մեր խելքի բանը չէիր : Մեղավոր ենք ՝ պատժվում ենք : Հուսանք ՝ կհասկանանք : Հուսանք ՝ ամեն ինչ վերջացած չի լինի :

Ամենաընթերցվածները

Exit mobile version