ArmLur.am֊ին հայտնի դարձավ, որ Հասմիկ Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա չունենալով տրանսպորտային միջոց վարելու իրավունք, ոչ սթափ վիճակում դիտավորությամբ վարել է տրանսպորտային միջոցը:
Այսպես.
Հասմիկ Ռոբերտի Ղուկասյանը չունենալով տրանսպորտային միջոց վարելու իրավունք, 2021 թվականի սեպտեմբերի 14-ին’ ժամը 03:15-ի սահմաններում, Երևան քաղաքի Իսակովի պողոտայում ոչ սթափ վիճակում վարել է Երևան քաղաքի բնակիչ’ Վահե Աբրահամյանի անվամբ գրանցված «Տոյուոա» մակնիշի 47 AK 762 հաշվառման համարանիշի ավտոմեքենան և կատարել իրավախախտում, որը նկատվել է տվյալ տարածքում ծառայություն իրականացնող ՀՀ ոստիկանության «Պարեկային» ծառայության աշխատակցի կողմից: Հասմիկ Ղուկասյանի սթափության վիճակը ստուգաչափելիս պարզվել է, որ վերջինիս արտաշնչած օդում ալկոհոլի պարունակությունը կազմել է 0.4797 մգ/լ, որի համար կազմվել է թիվ 8180017730 վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը, որի մասին Հասմիկ Ղուկասյանը տեղում պատշած ծանուցվել է: