Հասարակություն

Հայ-վրացական սահմանը կարող է բացվել. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Վրացական մեր աղբյուրները տեղեկացնում են, որ այդ երկրի իշխանությունները քննարկում են հարևան երկրների, այդ թվում Հայաստանի և Ռուսաստանի հետ ցամաքային սահմանը որոշ սահմանափակումներով վերաբացելու հնարավորությունը: Խոսքը մասնավոր այցելությունների մասին է, որը հնարավոր կլինի կորոնավիրուսի դեմ պատվաստման հավաստագիր ունեցողների համար:

Վրացական բիզնեսը, հատկապես տուրիզմը բազմամիլիոնանոց կորուստներ է կրում սահմանների փակ լինելու պատճառով, և դժգոհություններին ի պատասխան՝ իշխանությունները հորդորում են մի փոքր էլ սպասել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Ամենաընթերցվածները

Exit mobile version