Վահրամ Աթանեսյանը ֆեյսբուքում գրել է․
Տեւական ժամանակ դժվարանում էի գոնե ինձ համար հստակեցնել, թե ինչու՞ են հայ ազգայնականությունը եւ գլոբալականությունը հավասարապես, երբեմն էլ՝ առաջնահերթությունը խլխլելով՝ պայքարում Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ ՀԱԿ-ի դեմ։ Վերջին օրերի ղազախստանյան իրադարձությունները, ինչպես կանխատեսել էի, հայկական լյուստրացիա են սկզբնավորում։ Եւ այլեւս պարզ է, որ 1998-ի իշխանազավթումը տեղի է ունեցել արտաքին կենտրոն(ներ)ի կանխածրագրով՝ ընդդեմ Հայաստանի ինքնիշխանության եւ քաղաքակրթական սուբյեկտության։ Իսկ քսան տարվա ,,արցախակենտրոն արտաքին քաղաքականությունը,, ոչ այլ ինչ էր, քան՝ ուժային որեւէ կենտրոնին անձնատվության՝ իշխող վերնախավի համար ավելի հարմար, պայմանների փնտրտուք։ Այն, ինչ հնարավոր չէր կարգավորել բանակցություններով, հանգուցալուծվեց աղետալի պատերազմով, եւ կողմերը հիմա պայքարում են Հայաստանը ,,վերջնական կործանումից փրկելու պատմական առաքելության,, դափնին մեկը մյուսից խլելու կամ երրորդ ուժի միջնորդությամբ ,,եղբայրաբար կիսելու,, համար։