Սոցցանցեր

Իմ նպատակն է Նիկոլ Փաշինյանին հեռացնել և մինչև վերջ ես գնալու եմ այդ նպատակի հետևից

Մանուել Մանուկյանը ֆեյսբուքում գրել է

Իմ նպատակն է Նիկոլ Փաշինյանին հեռացնել և մինչև վերջ ես գնալու եմ այդ նպատակի հետևից

Իմ նպատակն է Նիկոլ Փաշինյանին հեռացնել և մինչև վերջ ես գնալու եմ այդ նպատակի հետևից։ Եթե մարդիկ ինձ լսած լինեին 2 տարի առաջ, մենք այսօր մեր հազարավոր տղերքի հետ նշած կլինեինք Ամանորը և Սուրբ ծնունդը, եթե մարդիկ ականջալուր լինեն և անձնական շահը մի կողմ դնեն ու պայքարեն Նիկոլ Փաշինյանին հեռացնելու համար, այսօր կփրկեն հազարավոր անմեղների կյանքեր։

Պայքարելը հեշտ չէ, այսօր Նիկոլի դեմ պայքարողները պետք է իրապես կամք ունենան, չվախենան և չնահանջեն, չվախենան ֆեյսբուքյան տեռորներից, ֆեյք էջերի հարձակումներից, քրեական գործերից և պատրաստ լինեն ամենածանր փորձություններին և դժվարություններին։ Առնետների իշխանությունը չունի ոչ մի կարմիր գիծ։ Ձեզ հալածելու են, քարկոծելու են, Ձեր մասին հազարավոր ստեր են գրելու, բայց պիտի ամուր լինեք, պիտի Հավատակ Ամենազոր Աստծոն և նրա հավատքով ու ուժով համբերատար պայքարեք ու էլի պայքարեք։ Հայրենիք փրկելը խաղ և պար չէ, Հայրենիքի համար պայքարելը փիառի և ցուցամոլության տեղ չէ, Հայրենիք փրկողը դրա մասին գոռալով ման եկողը չէ։ Հայրենիքի համար մի օրով և մի ամսով չեն պայքարում, Հայրենիքի համար պայքարում են մինչև վերջին շունչը։

Նիկոլ Փաշինյան դու քաղաքական փալաս ես, դու գոյատևում ես, դու ոչինչ ես և քո պարտությունը գրանցված է։ Ինձ գնել չի լինելու, ինձ լռեցնել չի լինելու, ինձ վախեցնել և կանգնեցնել չի լինելու ես գիտեմ և ես կարող եմ անել դա։ Այն ինչ դուք Ձեր թիմով մինչ օրս արել եք իմ դեմ, ինձ դարձրել է ավելի համառ, ավելու ուժեղ և ավելի վճռական։ Ես մենակ չեմ, ես Աստծո հետ եմ և Սատանայի ծառաներից երբեք չեմ վախեցել և չեմ վախենալու։ Բերանիցդ Աստծո անուն ես հանում, գործերիցդ Սատանայի , քեզ թվում է ես Աստծոն ճանաչող մարդուն չեմ զգա ? Դու սատանայի ճուտն ես և քո ամեն օրը մեր ազգի և երկրի համար սարսափելի փորձություններ են։

Դե ինչ, պայքարը շարունակվում է, մեր պայքարը չունի նահանջ, մենք շարժվում ենք միշտ առաջ։

Ամենաընթերցվածները

Exit mobile version