MediaHub.am-ը ներկայացնում է, թե նախարարի պաշտոն զբաղեցնող անձանցից ովքեր են ամուսնացած և նրանց ամուսինը կամ կինը որտեղ է աշխատում։
ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի կինը՝ Ռուզաննա Տոնոյանը ևս աշխատում է ՏԿԵ նախարարությունում, որպես արձանագրային բաժնի մասնագետ։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը ամուսնացած չէ։
Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի կինը՝ Եվա Առաքելյանը աշխատում է «Էյ էմ» իրավաբանական ընկերությունում, որպես գլխավոր իրավախորհրդատու։
Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի կինը՝ Գոհար Աբաջյանը, աշխատում է «ՎՕԼՕ» ՍՊԸ-ում, որպես ծրագրի մենեջեր։
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի կինը՝ Մարիամ Հարությունյանը, աշխատում է «Ինտերնետ պրոջեքտս» ՍՊԸ-ում, որպես մարքեթինգի տնօրեն։
Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի կինը՝ Անահիտ Սարգսյանը, աշխատում է Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարությունում, որպես ծրագրերի վարչության պետ։
Շարունակելի․․․
Արմինե Նավոյան