Հունվարի 22-ից հանրային վայրեր մուտքը կլինի QR կոդով. ՀՀ կառավարություն
Հունվարի 22-ից հանրային վայրեր մուտքն ազատ է լինելու միայն պատվաստված կամ կորոնավիրուսի բացասական թեստ ներկայացնող քաղաքացիների համար, հայտնում է Հայաստանի կառավարությունը։
Պահանջը չի վերաբերում մինչև 18 տարեկան անձանց, հղիներին, հակացուցում ունեցողներին և վերջին 3 ամսվա ընթացքում կորոնավիրուսով հիվանդացածներին։