Հասարակություն

Արտաշիսյան փողոցի շենքերից մեկի բակում մոր և որդու դիեր են հայտնաբերվել

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունվարի 9-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 10։50-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների թիվ 61 խումբը կանչով մեկնել է Արտաշիսյան փողոցի 45/21 շենք, որտեղ բնակարաններից մեկում հայտնաբերել են 2 դի։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակների վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Փաստի առթիվ Շենգավիթի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում, քննիչի որոշմամբ նշանակվել է մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դատաբժշկական։ Աղբյուրի տեղեկություններով՝ մահացածները մայր ու որդի էին, մահվան պատճառը ցրտահարությունն է եղել։

Ամենաընթերցվածները

Exit mobile version